Հա

Ազգային

Շաբաթ, 10 Մարտի 2018 13:10

Հրանտ Մարգարեանը շեշտել է այն մեծ առաքելութիւնը, որն ունի դաշնակցական մամուլը

Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։

«alikonline.ir» - Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։

Աշխարհի շուրջ երկու տասնեակ երկրներից ժամանած յիսունից աւելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչութեանը դիմակայման եւ հայութեանն առնչւող խնդիրների արծարծման հարցեր։ Գրում է «yerkir.am»-ը:

Խորհրդաժողովի բացմանը ողջունելով հաւաքի մասնակիցներին՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը շեշտել է այն մեծ առաքելութիւնն ու դերը, որն ունի դաշնակցական խմբագիրը, դաշնակցական լրատւամիջոցը հարցերի արծարծման, ազատախօսութեան ու մտքերի, տեսակէտների հարթակ դառնալու գործում՝ հենւելով դաշնակցական մամուլի հարիւրամեայ պատմութեան մէջ։

Խորհրդաժողովի աւարտին մասնակիցները հնարաւորութիւն են ունենալու լայն քննարկում-հանդիպում ունենալ հայաստանեան լրատւական դաշտի ներկայացուցիչների հետ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։