Հա

Ազգային

10/03/2018

Հրանտ Մարգարեանը շեշտել է այն մեծ առաքելութիւնը, որն ունի դաշնակցական մամուլը

Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։

«alikonline.ir» - Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։

Աշխարհի շուրջ երկու տասնեակ երկրներից ժամանած յիսունից աւելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչութեանը դիմակայման եւ հայութեանն առնչւող խնդիրների արծարծման հարցեր։ Գրում է «yerkir.am»-ը:

Խորհրդաժողովի բացմանը ողջունելով հաւաքի մասնակիցներին՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը շեշտել է այն մեծ առաքելութիւնն ու դերը, որն ունի դաշնակցական խմբագիրը, դաշնակցական լրատւամիջոցը հարցերի արծարծման, ազատախօսութեան ու մտքերի, տեսակէտների հարթակ դառնալու գործում՝ հենւելով դաշնակցական մամուլի հարիւրամեայ պատմութեան մէջ։

Խորհրդաժողովի աւարտին մասնակիցները հնարաւորութիւն են ունենալու լայն քննարկում-հանդիպում ունենալ հայաստանեան լրատւական դաշտի ներկայացուցիչների հետ։

Յարակից լուրեր

  • Հրանտ Մարգարեան. «Նրանք նոյնիսկ դրա համարձակութիւնը չեն կարող ունենալ, որ անտեսեն»
    Հրանտ Մարգարեան. «Նրանք նոյնիսկ դրա համարձակութիւնը չեն կարող ունենալ, որ անտեսեն»

    Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն` անդրադառնալով Սարդարապատի յուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նւիրւած երկրորդ համաշխարհայինում տարած յաղթանակին:

  • Հրանտ Մարգարեան. «Մնում է՝ պատմութիւնից ճիշտ դասեր քաղենք»
    Հրանտ Մարգարեան. «Մնում է՝ պատմութիւնից ճիշտ դասեր քաղենք»

    Կարեւոր օր է այսօր, քանի որ տարիների ստրկութիւնից յետոյ կարողացել ենք պետականութիւն ունենալ, եւ այդ պետականութիւնն ունեցանք, քանի որ ազգային ազատագրական պայքար ունեցանք: Մայիսի 28-ին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

  • Հրանտ Մարգարեան. «Ժողովրդավարութիւնը չպէտք է հակադրւի անվտանգութեանը»
    Հրանտ Մարգարեան. «Ժողովրդավարութիւնը չպէտք է հակադրւի անվտանգութեանը»

    Մայիսի 8-ին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանի է հետ կայացած հանդիպման աւարտին, լրագրողների հետ զրոյցի ժամանակ ՀՅԴ Բիւրոյի ներկայացղուցիչ Հրանտ Մարգարեանն անդրադարձլ է հայաստանեան վերջին իրադարձութիւններին:

  • Հանդիպում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ
    Հանդիպում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին:

  • Ինչը եւ ովքեր ստիպեցին հեռանալ
    Ինչը եւ ովքեր ստիպեցին հեռանալ

    Մեր աղբիւրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տեւական ժամանակ յատուկ ծառայութիւնների եւ ոստիկանութեան ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսեանի գլխի տակ, թէ՝ խնդիր չկայ, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կը մարի», հանգստացրել են, թէ՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Յետոյ երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսեանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կը ճնշենք, կաւարտւի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։