Հա

Ազգային

17/03/2018

Յակոբ Բագրատունի. «Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկութիւն ունեցող լիբանանցի գործարարների թիւը մեծ է»

Հայաստան-Լիբանան յարաբերութիւններում վերջին շրջանում բաւական ակտիւութիւն է նկատւում: Փետրւարին Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշէլ Աունը պաշտօնական այցով ժամանեց Հայաստան, օրերս Լիբանանում եղաւ Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանը: Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին դա պատահական չի համարում:

«alikonline.ir» - Հայաստան-Լիբանան յարաբերութիւններում վերջին շրջանում բաւական ակտիւութիւն է նկատւում: Փետրւարին Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշէլ Աունը պաշտօնական այցով ժամանեց Հայաստան, օրերս Լիբանանում եղաւ Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանը: Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին դա պատահական չի համարում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նա նշեց, որ Լիբանանի ու Հայաստանի ժողովուրդների բարեկամութիւնը գալիս է դարերի խորքից, ներկայում նոր ազդակ է հաղորդւում երկու երկրների յարաբերութիւններին:

Խօսելով ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի՝ Լիբանան կատարած այցից, Յակոբ Բագրատունին նշեց, որ այն շատ կարեւոր է տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցութեանն ակտիւութիւն հաղորդելու գործում:
«Վերջին շրջանում Լիբանան-Հայաստան յարաբերութիւնների ակտիւութեամբ վերահաստատւում են երկու ժողովուրդների պատմական յարաբերութիւնները:

Երկու կողմերի մօտ մատնանշւում է միասին գործակցելու նախանձախնդրութիւնը: Հիմնականում իրականացւում են քննարկումներ տնտեսութեան ոլորտում յաւելեալ աշխատանքի ուղղութեամբ: Մասնաւորապէս, առանձնացւում են զբօսաշրջութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտները»,- ասաց Յակոբ Բագրատունին:

Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամաւորը նշեց, որ վարչապետի այցելութեան շրջանակում ընդգծւեցին ներդրումային ծրագրերի հետ կապւած, ինչպէս նաեւ լիբանանցի եւ հայաստանցի գործարարների յարաբերութիւնների փոխշահաւէտ գործակցութեանը վերաբերող հարցերը: Այստեղ նա կարեւորեց Հայ-լիբանանեան ներդրումային հիմնադրամի ստեղծման պայմանաւորւածութիւնը, որը հնչեցւեց վարչապետի՝ Լիբանան կատարած այցի շրջանակում: Յակոբ Բագրատունին նկատեց, որ Լիբանանը խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին է եւ առաջիկայ օրերին, դժւար թէ, գործնական քայլեր լինեն, սակայն նշեց, որ երկու երկրների համատեղ աշխատանքին նոր թափ հաղորդելու պարարտ հողը ստեղծւած է:

«Իհարկէ, դեռ վաղ է կոնկրետ գործողութիւնների մասին խօսելը, սակայն այս փուլում յստակ կարող ենք ասել, որ պարարտ հողն ապահովւած է: Այդ առիթը պէտք է բաց չթողնել ու թիրախային աշխատանք տանել բոլոր ուղղութիւններով, այսինքն` աշխատել կոնկրետ գործարարների հետ, մանրամասն, ներկայացնել Հայաստանում գործարար միջավայրի հետ կապւած, ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերը: Հայաստանի հետ աշխատելու քարոզչութիւնը պէտք է զանգւածային արւի: Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկութիւն ունեցող լիբանանցի գործարարների թիւ մեծ է, սակայն միաժամանակ Լիբանանն ակնկալում է, որ հայաստանցի գործարարներն այնտեղ եւս ներդրումներ անեն»,-ասել է Յակոբ Բագրատունին:

Լիբանանահայ պատգամաւորն այս գործընթացում հայ համայնքի կառոյցներին ակտիւօրէն ներգրաւելն անհրաժեշտ է համարում:

«Վարչապետի օրակարգը բաւական յագեցած էր, ցաւօք, ժամանակ չգտնւեց հայ համայնքի մեծ թւով ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու, առկայ հարցերը քննարկելու համար: Ինչպէս տեսնում էք Հայաստան-Լիբանան յարաբերություններին նոր թափ հաղորդելու առիթը կայ, եւ շատ կարեւոր կը լինի, եթէ այդ գործում Լիբանանի հայութիւնը, գործող հայկական կառոյցները եւս ներգրաւեն, բոլորս էլ պատրաստ ենք այդ աշխատանքն անելու»,- յաւելել է նա:

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը փետրւարի 21-ին այցելեց Հայաստան: Հայաստանում Աունը հանդիպեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի, վարչապետ Կարէն Կարապետեանի հետ: Քննարկւեցին տնտեսական եւ քաղաքական համագործակցութեանն առնչւող  հարցեր, ինչպէս նաեւ խօսւեց այն հնարաւոր ուղիների մասին, որոնք կօգնեն առաջ մղելու տնտեսական փոխգործակցութիւնն ու ամրապնդելու դիւանագիտական յարաբերութիւնները:

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած պատւիրակութիւնը մարտի 12-ին երկօրեայ պաշտօնական այցով եղաւ Լիբանանում: Այցի շրջանակներում վարչապետ Կարէն Կարապետեանը հանդիպումներ ունեցաւ Լիբանանի բարձրագոյն ղեկավարութեան՝ նախագահ Միշէլ Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։ Կարէն Կարապետեանը հանդիպեց նաեւ Լիբանանի գործարար շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

կապւած լուրեր

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՀ նախագահ.  «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»
    ՀՀ նախագահ. «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։