Հա

Ազգային

19/03/2018 - 10:20

Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական է

«Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական այցելութիւն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախօսազրոյցում ասել է ԱՀ պատւիրակութեան անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանը։

«Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ պատմական այցելութիւն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախօսազրոյցում ասել է ԱՀ պատւիրակութեան անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանը։

Այցի շրջանակներում Նախագահ Բակօ Սահակեանի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել է ԱՄՆ կոնգրես եւ ԱՄՆ Ազգային շահերի կենտրոն։

«Այցը կարեւորւում է նրանով, որ չճանաչւած երկրի պատւիրակութիւն լինելով հանդերձ կարողացանք դնել քաղաքական նոր շփումների եւ խորհրդարանական դիւանագիտութեան զարգացման նոր հիմքեր»,- նշել է Դ․Իշխանեանը։

Քաղաքական հանդիպումներից բացի տեղի են ունեցել նաեւ համայնքային մի շարք հանդիպումներ։

«Հնարաւորութիւն ենք ունեցել ծանօթանալու տեղի հայկական համայնքի ներուժին եւ նրանց կողմից տարւող քաղաքական աշխատանքներին,- մասնաւորապէս ասել է Դաւիթ Իշխանեանը,- ԱՄՆ հայկական կառոյցները բաւականին մեծ հնարաւորութիւն ու ներուժ ունեն խորացնելու Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման գործընթացը»։

«Ապառաժ»

Յարակից լուրեր

  • Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը
    Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

    ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

  • Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի զեկոյցին
    Թուրքիան պատասխանել է ԱՄՆ-ի զեկոյցին

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարութեան` մարտի 13-ին հրապարակած «2018 թ. Թուրքիայում Մարդու իրաւունքների զեկոյցին»:

  • ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինութիւնների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երեւանին
    ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինութիւնների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երեւանին

    ԱՄՆ-ը ձգտում է դուրս մղել Ռուսաստանը սպառազինութիւնների անդրկովկասեան շուկայում գերիշխող դիրքերից եւ դրա համար կարող է կիրառել պատժամիջոցային քաղաքականութեան գործիքներ։ Ռազմական փորձագէտ Լէոնիդ Ներսիսեանը գնահատում է Հայաստանի համար հնարաւոր ռիսկերը` հաշւի առնելով այն, որ Մոսկւան Երեւանի համար զէնքի հիմնական առաքողն է։

  • «Ամերիկացիները փորձում են տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը պահպանել». ԱԳՆ մամուլի խօսնակ
    «Ամերիկացիները փորձում են տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը պահպանել». ԱԳՆ մամուլի խօսնակ

    Կեղծ, իրականութեանը չհամապատասխանող մեղադրանքների առաջ քաշման շնորհիւ, ԱՄՆ իշխանութիւնները փորձում են բազմաշերտ, բարդ, յաճախ անլուծելի թւացող ճգնաժամերի միջոցով, տարածաշրջանում պահպանել ներկայ ստատուսքւօն: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։