Հա

Ազգային

19/03/2018 - 10:30

Բակօ Սահակեանի՝ ԱՄՆ այցի մէջ մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը

Այսօր, եթէ Արցախի Հանրապետութեան նախագահը այցելում է Վաշինգտոն, դրանում մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։ Եթէ մի քանի տարի առաջ Ամերիկայում Արցախի բարեկամները Արցախի Հանրապետութեան նախագահին խորհուրդ էին տալիս, որ ձեր ներկայութիւնը ցանկալի չի, օգտակար չի, արդիւնաւէտ չի, եւ մի քանի տարի յետոյ փաստ է արձանագրւում, որ Արցախի Հանրապետութեան նախագահը ոչ միայն այցելում է ԱՄՆ մայրաքաղաք, այլ օրէնսդիր կառոյցի շէնքում ելոյթ է ունենում, դա արդէն փոփոխութիւն է ենթադրում։ 

«Այսօր, եթէ Արցախի Հանրապետութեան նախագահը այցելում է Վաշինգտոն, դրանում մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։ Եթէ մի քանի տարի առաջ Ամերիկայում Արցախի բարեկամները Արցախի Հանրապետութեան նախագահին խորհուրդ էին տալիս, որ ձեր ներկայութիւնը ցանկալի չի, օգտակար չի, արդիւնաւէտ չի, եւ մի քանի տարի յետոյ փաստ է արձանագրւում, որ Արցախի Հանրապետութեան նախագահը ոչ միայն այցելում է ԱՄՆ մայրաքաղաք, այլ օրէնսդիր կառոյցի շէնքում ելոյթ է ունենում, դա արդէն փոփոխութիւն է ենթադրում։ Սա ինքնին ինչ-որ փոփոխութեան արդիւնք է, եւ տեւական աշխատանքի մէկ օղակ է»,- անդրադառնալով Բակօ Սահակեանի՝ ԱՄՆ կատարած այցին՝ «1in.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

Անդրադառնալով հայ-թուրքական չեղարկւած արձանագրութիւններին՝ Կիրօ Մանոյեանը նշեց, որ առաջիկայում անհնար է սպասել նոր փաստաթղթի․ «Սերժ Սարգսեանն ասաց, որ եթէ Թուրքիան սպասում է այլ պայմանների, այլ պայմաններում այս փաստաթղթերը չեն լինի, այլ պայմաններում այլ փաստաթղթերի մասին այլ բանակցութիւններ կը լինեն»,- ասաց նա՝ յաւելելով, որ մինչեւ 2019 թւականի Թուրքիայի նախագահական ընտրութիւնները ոչինչ էլ չի շարժւի առաջ, որովհետեւ այս բոլորի պատասխանատուն Թուրքիան է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։