Հա

Ազգային

19/03/2018 - 11:50

ՀՅԴ-ն առաջարկում է ՀՀ ԱԺ մշտական յանձնաժողովներում ներկայացնել բոլոր խմբակցութիւններին

Խորհրդարանը պէտք է թափանցիկ լինի բոլոր խմբակցութիւնների եւ երկրի քաղաքացիների համար: Այս մասին մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետաիրաւական եւ մարդու իրաւունքների հարցերի մշտական յանձնաժողովի նիստում ԱԺ կանոնակարգում փոփոխութիւններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Խորհրդարանը պէտք է թափանցիկ լինի բոլոր խմբակցութիւնների եւ երկրի քաղաքացիների համար: Այս մասին մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետաիրաւական եւ մարդու իրաւունքների հարցերի մշտական յանձնաժողովի նիստում ԱԺ կանոնակարգում փոփոխութիւններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Գրուն է «news.am»-ը:

Օրէնքի էութիւնն այն է, որ խորհրդարանական բոլոր խմբակցութիւնները, այդ թւում՝ փոքրաթիւ, ներկայացւեն խորհրդարանական բոլոր յանձնաժողովներում:

«Սա թոյլ կը տայ ներկայացնել մեր հանրապետութեան հասարակութեան բոլոր խաւերին՝ հաշւի առնելով նրանց կարծիքն ու շահերը»,- պարզաբանեց Ռուստամեանը:

ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը նշեց, որ խորհրդարանում խմբակցութիւններ կան, որոնք բաւարար թւով պատգամաւորներ չունեն, որպէսզի ներկայացւեն բոլոր յանձնաժողովներում, ուստի նրանց պէտք է հնարաւորութիւն տրւի իրենց պատգամաւորներին ներկայացնել միանգամից մի քանի մշտական յանձնաժողովներում, քան որ դա երկրի Սահմանադրութեան պահանջն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։