Print this page
01/04/2018

Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Սուրբ Զատիկը

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը՝ Սուրբ Զատիկը: Գրում է «tert.am» -ը։

«alikonline.ir»- Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը՝ Սուրբ Զատիկը: Գրում է «tert.am» -ը։
Տօնը սկիզբ է առնում հրեաների կողմից նշւող Պասէք տօնից, որի ժամանակ, ըստ քրիստոնԷական դաւանանքի, 1-ին դարում Երուսաղէմում խաչւել և յարութիւն է առել Յիսուս Քրիստոսը։
Պասէքը հրեաների կողմից ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր, տօնւում է՝ ի նշան եգիպտական գերութիւնից ազատագրման և, մասնաւորապէս, Հին Կտակարանում նկարագրւող այն դրւագի, երբ Աստւած նոխազի արեան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրայ ուղարկւած աղէտից՝ անդրանիկ զաւակների կոտորածից։
Համաձայն քրիստոնէական ուսմունքի՝ այդ իրադարձութիւնը նախանշան էր Յիսուս Քրիստոսի (Գառն Աստծոյ) կամովին մահւան ընդունման և իր արեան յեղման՝ յանուն մարդկութեան փրկութեան։
Քրիստոնէական եկեղեցիները Յիսուս Քրիստոսի յարութիւնը տօնում են որպէս Զատիկ, որովհետև ըստ քրիստոնէական ուսմունքի՝ Քրիստոսն է յաւիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողութիւն, ապա՝ կեանք և յարութիւն։ 
Պօղոս առաքեալը Յիսուսին այդպէս էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթւեց...»
Զատիկը շարժական տօն է, այսինքն՝ իրաքանչիւր տարի նրա նշման օրը փոխւում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհաւասարին յաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից յետոյ մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատւածի վրայ։

Յարակից լուրեր