Հա

Ազգային

07/04/2018 - 14:30

Ամէն ջանք թափել իրականացնելու համար զանոնք

Դաշնակցական կոչուելու համար բաւական չէ տեսականօրէն յարել Դաշնակցութեան ծրագրին ու կանոնագրին եւ համակրանքով ընդունել կանոնագրութեան հինգ պահանջներն ու կուսակցական որոշումները եւ կրաւորական կերպով ենթարկուել նրանց:

Դաշնակցական կոչուելու համար բաւական չէ տեսականօրէն յարել Դաշնակցութեան ծրագրին ու կանոնագրին եւ համակրանքով ընդունել կանոնագրութեան հինգ պահանջներն ու կուսակցական որոշումները եւ կրաւորական կերպով ենթարկուել նրանց:

Դաշնակցական նկատուելու համար բաւական չէ նոյն ծրագիրն ու գործելակերպն ունենալ եւ նոյն կանոնագրին ու որոշումներին ենթարկուել:

Կանոնագիրը թեկնածուներից պահանջում է նաեւ մասնակցել կուսակցութեան իրական կեանքին, այսինքն անդամ լինել կուսակցական մի խմբի եւ «ամէն ջանք թափել իրականացնելու համար զանոնք», այսինքն կուսակցութեան ծրագիրն ու կանոնագիրը եւ որոշումները` կուսակցական մտածումներով, դատումներով եւ գործելակերպով:

Սա հիմնական եւ շատ կարեւոր պահանջ է, որովհետեւ մեր կանոնագիրը գործօն եւ զոհաբերող անդամին է շնորհում դաշնակցական կոչումը, ոչ թէ` կրաւորական ենթակային:

Ծրագրին եւ կանոնագրին ու որոշումներին ենթարկուելու կանոնագրական պահանջը նպատակ չունի խաթարելու, մեռցնելու անդամների անկախ անհատականութիւնը, ազատութիւնը, ազատ մտածելու, դատելու եւ խօսելու իրաւունքները եւ նրանց կորովը, այլ` նրանց աշխատանքը ընդհանուրի որոշած հունով վարելու համար:

«Կանոնագիրը չի ճանաչում մեկուսի անհատներ, իրարից անկախ աշխատանքներ, որ մի օր միացած են եւ գործակից, միւս օրը` բաժան եւ անձնընթաց: Դաշնակցականների աշխատանքը կազմակերպուած է, ճիգերը համադրուած են, իրաւունքները որոշուած են, եւ ա՛յդ ո՛չ թէ մի օրուան եւ մի գործի համար, այլ` ամէն օրուան եւ մի ծրագրի համար»,- ասում է Ն. Աղբալեանը:

Դաշնակցութիւնը կրաւորական անձերի խմբակցութիւն չէ, ենթակայ` զօրաւոր անհատների կամեցողութեան եւ հետամուտ չէ անհատի շահերի պաշտպանութեան, այլ մտածող, դատող եւ գործօն անդամների կազմակերպութիւն է, ենթակայ` կանոնագրի եւ որոշումների հաւաքական կամքին, տրուած լինելով, որ Դաշնակցութիւնը մի ազգային-քաղաքական կուսակցութիւն է եւ հետամուտ է հայ ժողովրդի ազգային գերագոյն շահերի պաշտպանութեանը:

Պարզ է ուրեմն, որ դաշնակցականը ոչ թէ հլու հնազանդ է կանոնագրի եւ որոշումների, այլ նա ընդունում է կանոնագիրը, կանոնագրական պահանջները եւ կուսակցական որոշումները, այսինքն ենթարկւում եւ հնազանդւում է գիտակցաբար, նա հնազանդւում եւ ենթարկւում է իր սեփական կամքին եւ համամտում ընդհանուր, ազգային գերագոյն շահերի պաշտպանութեան պահանջներին:

«Այս պատճառով դաշնակցականի հնազանդութիւնը ստրկամտութիւն չէ, այլ` ինքընտիր պարտադրանք: Այդպէս է հրամայում կանոնագիրը եւ ա՛յդ յանձնառութեան հիման վրայ է, որ նա դաշնակցականի կոչում է ստանում,- ասում է Ն. Աղբալեանը,- եւ պէտք չէ կարծել ուրեմն, որ դաշնակցական լինել` նշանակում է ամսական տուրք վճարել եւ երբեմն ժողովի գնալ: Դաշնակցական կոչումը շատ աւելի դժուարին ու բարդ գործ է, քան կարծում են շատերը»: Դաշնակցութիւնը կամ դաշնակցականութիւնը մի անսահման եւ անսակարկ զոհաբերութիւն է` առանց նիւթական եւ բարոյական որե՛ւէ ակնկալիքի:

«Ալիք»

11.3.1968

Յարակից լուրեր

  • Ուզում ենք, որ խորհրդարանական ընտրութիւնները նորմալ պայմաններում անցնեն
    Ուզում ենք, որ խորհրդարանական ընտրութիւնները նորմալ պայմաններում անցնեն

    Դաշնակցութիւնը չի պատրաստւում վարչապետի թեկնածու առաջադրել։ Միակ բանը, որ ուզում են, այն է, որ խորհրդարանական ընտրութիւնները նորմալ պայմաններում անցնեն, լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ ասելով. «ժողովուրդը ինչպէս որոշեց, այնպէս էլ կը լինի»։

  • Համեմատած գործող Ընտրական օրէնսգրքի՝ առաջարկւող փաթեթում դրական փոփոխութիւններ առկայ են
    Համեմատած գործող Ընտրական օրէնսգրքի՝ առաջարկւող փաթեթում դրական փոփոխութիւններ առկայ են

    Հայաստանի Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութիւնը գործող Ընտրական օրէնսգրքի առաջարկւող տարբերակում գործող օրէնսգրքի համեմատ դրական փոփոխութիւններ է տեսնում:

  • ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի
    ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

    Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը չի պատրաստւում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում եօթ հոգով ներկայացւած լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:

  • Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»
    Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»

    Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    ՀՅԴ «Արամ Մանուկեան» կոմիտէութիւնը յայտնում է իր մտահոգութիւնը ՏԻՄ ընտրութիւնների նախընտրական քարոզչութիւնում տեղի ունեցող երեւոյթների վերաբերեալ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։