Հա

Ազգային

08/04/2018 - 09:10

Կիրօ Մանոյեանը՝ ռուս-թուրքական յարաբերութիւնների մասին. «Պէտք է զգօն լինենք»

Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջեւանը, եւ նման քայլի են դիմում՝ մեզ վախացնելու համար: Ապրիլի 7-ին՝ «Անդրադարձ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջեւանը, եւ նման քայլի են դիմում՝ մեզ վախացնելու համար: Ապրիլի 7-ին՝ «Անդրադարձ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Ըստ նրա՝ ճիշտ է, մենք վախենալու տեղ չունենք, չնայած այն հանգամանքին, որ չպէտք է նաեւ շատ հանգիստ լինենք՝ ուղղակի պէտք է այդ ուղղութեամբ պատրաստւենք:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Նախիջեւանը ռազմականացնում է Թուրքիայի հետ համատեղ. եթէ Արցախի դէպքում ցոյց է տալիս, իբր թէ Թուրքիայի մատը խառը չէ, սակայն Նախիջեւանի մասով ուղղակի համատեղ են աշխատում: Մենք շատ ուշադիր պէտք է լինենք Նախիջեւանի ուղղութեամբ, որովհետեւ մէկ կողմից ասում ենք, որ մենք ունենք այնպիսի զինամթերք կամ զինտեխնիկայ, որ կարող ենք մինչեւ Բաքու հարւածներ հասցնել, բայց այնպէս չէ, որ Ադրբեջանը չունի այդ հնարաւորութիւնը: Ճիշտ է, մենք կարող ենք, օրինակ, Երեւանից Բաքու հարւածներ հասցնել, իսկ Ադրբեջանը չի կարող Բաքւից Երեւան հարւածել, բայց նա էլ Նախիջեւանից կը հարւածի»,- ասաց Մանոյեանը:

Նա նշեց նաեւ, որ եթէ Արցախի հետ Ադրբեջանի շփման գծում ինչ-որ գործողութիւններ լինեն, հարցականի տակ կը լինի՝ արդեօք Ռուսաստանը կը մասնակցի ու կաջակցի: Սակայն, Մանոյեանի խօսքով, երբ Նախիջեւանի կողմից Ադրբեջանը սկսի ինչ-որ գործողութիւններ, սա կը նշանակի, որ Ռուսաստանը պէտք է մասնակցի դրան: «Սա, իսկապէս, անկանխատեսելի հետեւանք կունենայ, որովհետեւ Նախիջեւանը ոչ թէ «վիճելի» տարածք է՝ Արցախի խնդրի պէս, այլ այն կը դիտարկւի որպէս Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ գործողութիւն: Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ որեւէ գործողութիւն Նախիջեւանի կողմից շատ աւելի վտանգաւոր հետեւանքներ կունենայ: Սա, սակայն, չի նշանակում, որ Ադրբեջանը շահած դուրս կը գայ այդ ամէնից, ուղղակի կարծում եմ՝ Նախիջեւանը «ոտքի տակ» կը գնաը՝ կամ մենք կը մտնենք այնտեղ, կամ Իրանը, Թուրքիան էլ փորձեր կանի»,-ասաց Մանոյեանը՝ յաւելելով, որ յոյս ունի՝ Ադրբեջանի ղեկավարներն այդքան խելք ունեն, որ նման գործողութեան չեն դիմի, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք պէտք է հանգիստ լինենք եւ չպատրաստւենք դրան:

«Պաշտօնական հաղորդագրութիւններում ոչ մի տեղ չկայ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի ժամանակ հայութեան հետ առնչւող որեւէ հարցի մասին քննարկում է անցկացւել»,- ասաց Կիրօ Մանոյեանը:

Ըստ Կիրօ Մանոյեանի՝ ռուս-թուրքական յարաբերութիւնները թէեւ առայժմ դեռ ռազմավարական բնոյթի չեն, բայց այդպիսին դառնալու ուղղութեամբ են շարժւում, եւ այդ փաստը մեզ պէտք է մտահոգի:

Մանոյեանի խօսքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների չեղարկումը այս հանդիպման հետ որեւէ առնչութիւն չունի, աւելին՝ իրականում Ռուսաստանը պէտք է գոհ լինի դրանց չեղարկումից, քանի որ այն ամերիկեան նախաձեռնություն էր, չնայած, ճիշտ է, Ռուսաստանը ինչ-որ պահի ներկայ էր դրանցում: «Պէտք է զգօն լինենք այս յարաբերութիւնների զարգացումներում՝ հաշւի առնելով, որ դրանք կարող են վերածւել ռազմավարականի, իսկ մենք որպէս փաստ տեսել ենք, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կունենան ռազմավարական յարաբերութիւններ, այն թանկ կը նստի մեզ վրայ: Առայժմ անմիջական մտահոգութիւնների խնդիր չկայ, բայց պէտք է հետեւենք զարգացումներին»,- ասաց նա:

Մանոյեանը, անդրադառնալով Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններին, ասաց, որ չնայած վերոյիշեալ պետութիւններն ունեն հակառակ շահեր, բայց այսօր այդ շահերն ինչ-որ իմաստով համընկնում են՝ խօսքը վերաբերում է Սիրիային, Արեւմուտքի հետ յարաբերութիւններին: Նրա խօսքով՝ պէտք է այնպէս անենք, որ յանկարծ չստացւի, որ մենք լինենք այդ յարաբերութիւնների համար ինչ-որ բան վճարողի դերում:

«Պէտք է մշտական խորհրդակցութիւններ անցկացնենք Ռուսաստանի համապատասխան գերատեսչութիւնների հետ, որպէսզի կոնկրետ իմանանք այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ռուս-թուրքական յարաբերութիւններում: Մենք հանգստութիւնը մեծ առումով բխում է հէնց այն հանգամանքից, որ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի շահերը տարբեր են՝ ՌԴ-ն կողմ է Ասադին, Թուրքիան նրան չի ընդունում, բայց փաստ է, որ այս ամենն արւում է Սիրիայի ժողովրդի հաշւին, եւ ինչ-որ տեղ համադրւում են նրանց շահերը: Կարծում եմ՝ Թուրքիային եւ Ռուսաստանին Սիրիայի հարցում միացնողն աւելի շուտ Սիրիայում քրդական ԶՈՒ ազդեցութեան մեծացումն է եւ Ամերիկայի հետ համագործակցութիւնը, որին երկուսն էլ դէմ են»,- ասաց Մանոյեանը՝ յաւելելով, որ բացի այդ, կարծես թէ նրանց միացնում է նաեւ Սիրիայի՝ տարածքային ամբողջականացման պահպանման հարցը, չնայած այստեղ դժւար է վստահել Թուրքիային: Մանոյեանի գնահատմամբ՝ Սիրիայի հետ կապւած մնացած բոլոր հարցերում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան տարբեր մօտեցումներ ունեն:

Մանոյեանի խօսքով՝ մեզ համար մտահոգիչ է խնդիրը, որ եթէ Թուրքիան ռազմական գործողութիւններ ծաւալի Ղամիշլիի շրջանում, որն այսօր գտնւում է հէնց Թուրքիայի վերահսկողութեան տակ, կը վտանգւի տեղի հայութիւնը, որոնց թիւը մի քանի հազարի է հասնում: «Թուրքիայի, որն արդէն մտել է Սիրիա, Սիրիայից դուրս գալու հարցը բաւական խնդրահարոյց է»,- ասաց Մանոյեանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ոչ թէ ասել է, որ շուտով նոր՝ հայ-թուրքական բանակցութիւններ են սկսւելու, այլ շեշտել էր, որ երբ կը սկսւեն այդ բանակցութիւնները, նախկին արձանագրութիւնները չեն լինի. պարզաբանեց Կիրօ Մանոյեանը:

Նա նշեց նաեւ, որ եթէ Թուրքիան ակնկալում էր, թէ տարածաշրջանում ինչ-որ փոփոխութիւններ պիտի տեղի ունենան, ապա նոր պայմաններում նոր բանակցութիւններ պէտք է լինեն, ինչի մասին էլ Միւնխէնում ասել էր ՀՀ նախագահը:

Ինչ վերաբերում է Սփիւռքի վերաբերմունքին հայ-թուրքական յարաբերութիւնների վերսկսման հետ կապվւած, ապա, Մանոյեանի խօսքով, Սփիւռքը դէմ չէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին:

«Սփիւռքում կային նաեւ ուժեր, ովքեր Հայաստանի իշխանութիւնների մօտեցմանը կողմնակից էին, ուղղակի հարցն այն է, թէ այդ յարաբերութիւններն ինչ գնով պէտք է սկսւէին: Այնպէս է, որ Հայաստանում էլ, Սփիւռքում էլ կային հայ-թուրքական արձանագրութիւնների հետ կապւած ընդդիմացողներ: Մեր մտահոգութիւնն այն չէ, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ կը սկսւեն, ընդհակառակը, մենք էլ, Սփիւռքն էլ ասում ենք, որ պէտք է այդ յարաբերութիւնները սկսւեն՝ որպէս Թուրքիայի պարտականութիւն: Նորից եմ ասում՝ խնդիրն այն է, թէ ինչ գնով են այդ յարաբերութիւնները լինելու, եւ մենք՝ Դաշնակցութիւնը, այդ գնին էինք դէմ, քանի որ գտնում էինք, որ ինչ-որ բան ենք վճարում, որի համար պէտք չէ վճարենք»,- ասաց Մանոյեանը:

Նա նշեց նաեւ, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները պէտք է լինեն հարեւանների միջեւ բնականոն ընթացք, այլ ոչ թէ Հայաստանն ինչ-որ բան պէտք է վճարի: Մանոյեանի յիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսեանն էլ իր խօսքում նշել էր, որ Թուրքիայի յոյսը եղել է, որ մենք ծնկի պիտի գանք, բայց մենք ծնկի չենք եկել: 

«arfd.am»

Յարակից լուրեր

  • Մտահոգիչը Թուրքիոյ համար Սիրիա ներխուժելու կարելիութիւնն է
    Մտահոգիչը Թուրքիոյ համար Սիրիա ներխուժելու կարելիութիւնն է

    24 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան մամլոյ ասուլիսի մը ընթացքին անդրադարձած էրԹուրքիոյ Սուրիոյ հիւսիսային շրջան ներխուժելու հաւանականութեան, եւ այս առումով շրջանի հայութեան սպառնացող վտանգին: Այս հարցին շուրջ «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Կիրօ Մանոյեանի հետ:

  • Կիրօ Մանոյեան. «Բանակցութիւններին Արցախի մասնակցութիւնը չի կարող փոխարինել ՀՀ-ի մասնակցութեանը»
    Կիրօ Մանոյեան. «Բանակցութիւններին Արցախի մասնակցութիւնը չի կարող փոխարինել ՀՀ-ի մասնակցութեանը»

    Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին այսօր այլեւս չի խօսւում, այնպէս, ինչպէս չի խօսւում սահմանին հսկողութեան ուժեղացման մասին: Եւ սա այն դէպքում, երբ չի բացառւում, որ Ադրբեջանը ապրիլեան պատերազմի նման գործողութիւն կը ձեռնարկի կամ կաւելացնի հրադադարի ռեժիմի խախտումները: 

  • Դաշնակցութիւնը մնում է քաղաքական բեմի վրայ
    Դաշնակցութիւնը մնում է քաղաքական բեմի վրայ

    Ցանկացած առողջ քաղաքական կազմակերպութեան մէջ, ինչ զարգացումներ էլ, որ լինեն երկրում եւ կուսակցութեան գործունէութեան շուրջը, միշտ էլ կը լինեն ու պէտք է լինեն տարբեր կարծիքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Դաշնակցութեան ներսում տարակարծութիւնների եւ ղեկավար մարմնում փոփոխութեան անհրաժեշտութեան մասին խօսակցութիւններին: 

  • Կիրօ Մանոյեան. «Մենք հայրենիքի շահերն առեւտուր չենք անում»
    Կիրօ Մանոյեան. «Մենք հայրենիքի շահերն առեւտուր չենք անում»

    Դեկտեմբերի 5-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Սեւանում հրաւիրւած հանրահավաքի ժամանակ: ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ելոյթում նշեց, որ այս ընտրութիւնները կարեւոր են երկրի համար, քանի որ խոստանում են լինել նոր որակի ընտրութիւններ: 

  • Կիրօ Մանոյեան. «Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը»
    Կիրօ Մանոյեան. «Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը»

    Հայաստանի ու Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը` խօսելով քաղաքական օրակարգում տարիներ շարունակ խօսւող Հայաստանի ու Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքման անհրաժեշտութեան մասին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։