Հա

Ազգային

09/04/2018 - 12:00

««Իսկանդեր»-ը փորձ է զսպել նոր պայթիւնը Արցախում»

«Յաւելեալ «Իսկանդեր»-ը ինչ-որ ձեւով ճնշում կը լինի Ադրբեջանի վրայ, որ մի քիչ խելօք մնայ, բայց մնում է Ադրբեջանը հասկանայ այդ բոլորը, բայց միչեւ հիմա ցոյց չի տւել, որ հասկանում է»։

«alikonline.ir» - «Յաւելեալ «Իսկանդեր»-ը ինչ-որ ձեւով ճնշում կը լինի Ադրբեջանի վրայ, որ մի քիչ խելօք մնայ, բայց մնում է Ադրբեջանը հասկանայ այդ բոլորը, բայց միչեւ հիմա ցոյց չի տւել, որ հասկանում է»։

Այս մասին «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով ռուսական եւ հայկական մամուլում տարածւած տեղեկատւութեանը, թէ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման շուրջ։

Կիրօ Մանոյեանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն գուցէ իսկապէս դասեր է քաղել եւ փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ այս անգամ պատերազմի թոյլտւութիւն չի լինի։ Նա ընդգծեց, որ միջազգային հանրութիւնը պիտի արձագանգի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութեանը պարզ ասելով՝ «տղայ ջան, չի կարելի այսպէս շարունակել»։

«Ադրբեջանի պատերազմի սադրանքները աւելի շատ հաւանական կը դառանան իրենց երկրում նախագահական ընտրութիւններից յետոյ որովհետեւ երկրում ստեղծւած պայմաններում այսպէս ասած վերընտրւած նախագահը անհրաժեշտութիւն կունենայ ժողովրդի ուշադրութիւնը շեղել եւ դա կարող է անել սադրանքներով։ Թէեւ, եթէ 2016-ի ապրիլից ինչ-որ բան սովորել է՝ նման քայլի չի դիմի, պէտք է յաճախ յիշեցնենք, որ եթէ պատերազմը 5,6 օր շարունակւէր ամէն ինչ շրջւած կը լինէր։ Մենք միշտ պիտի յիշենք,որ Ադրբեջանն էր, որ վազեց Մոսկւա՝ խնդրելով որպէսզի միջնորդի զինադադարի վերահաստատման համար»,- շեշտեց նա։

Կիրօ Մանոյեանի խօսքով՝ գուցէ ՌԴ-ն հիմա իր քաղաքականութեամբ փորձում է ասել, որ կանաչ լոյսը կարող է փոխւել, հիմա չի լինի։

«Իսկապէս տարածաշրջանում իրավիճակը այնքան լարւած է, որ նոր պայթիւնը կարող է շատ աւելի լուրջ հետեւանքներ ունենալ»։

Կիրօ Մանոյեանը նաեւ ընդգծեց, որ զգոյշ պէտք է լինել Նախիջեւանի ուղղութիւնից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։