Հա

Ազգային

10/04/2018

«Նախագահի լիազօրութիւնները սահմանափակ են, բայց եթէ հեղինակութիւնը պահի, մեծ ազդեցութիւն կունենայ»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի կարծիքով` նախագահների գործառոյթների մէջ կայ տարբերութիւն: Ըստ նրա` նոյնիսկ երդման մէջ փոփոխութիւն կայ: Այս մասին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի երդման արարողութիւնից յետոյ նա ասաց լրագրողներին:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի կարծիքով` նախագահների գործառոյթների մէջ կայ տարբերութիւն: Ըստ նրա` նոյնիսկ երդման մէջ փոփոխութիւն կայ: Այս մասին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի երդման արարողութիւնից յետոյ նա ասաց լրագրողներին:

«Երդման մէջ կարեւորում եմ այն, որ նախագահը պատասխանատւութիւն է ստանձնում նաեւ համազգային հարցերի լուծման ուղղութեամբ, եւ հիմնական դերակատարութիւնն ազգային միասնականութիւն հաստատելու, պահպանելու ուղղութեամբ է: Այսինքն` նա գործադիր այլ լիազօրութիւններ չունի, բայց թէկուզ խորհրդանշական այս պաշտօնը կարեւոր է, քանի որ բոլորս յիշում ենք՝ նախագահական բոլոր ընտրութիւններից յետոյ էլ հասարակութիւնում եղել է պառակտւածութիւն: Այս անգամ նման բան չկայ, եւ սա համակարգի էութիւնից է բխում: Անշուշտ, ժամանակ է պէտք, որ ժողովուրդն էլ տեսնի, գնահատի, որ այս համակարգը նաեւ դրական կէտեր ունի: Մէկը հէնց այն է, որ կայ այլեւս մարդ, ով քաղաքականութիւնից վերեւ է, բայց նաեւ քաղաքականութեան մէջ է: Այսինքն՝ այդ պառակտումը թոյլ չտալու պարտաւորութիւն ունի: Եւ ես այս երդման արարողութեան մէջ դա եմ հիմնականում կարեւորում»,- ասաց Մանոյեանը:

Նա նշեց, որ լիազօրութիւնները, ճիշտ է, համեմատաբար սահմանափակ են, բայց եթէ նոր նախագահն իր ունեցած հեղինակութիւնը պահի, դա արդէն բաւականին մեծ ազդեցութիւն կունենայ մեր քաղաքական իրականութեան մէջ: «Պարզ է՝ առօրեայ հարցեր չի լուծելու, այդ ակնկալութիւնը չպէտք է ունենալ նախագահից, այդ պատկերացումն արդէն պէտք է փոխւի մեր հասարակութեան մօտ, բայց այն, որ նա ինչ-որ խօսք ասի, ու դա կամայ, թէ ակամայ ընդունելի լինի քաղաքական բոլոր ուժերի համար, այդ հեղինակութիւնը նա ունի: Մնում է՝ անձը, որ այդ պաշտօնն է վարում, այդ հեղինակութիւնը վայելի, դա ունի Արմէն Սարգսեանը, մնում է, որ պահի»,- ասաց Մանոյեանը:

«arfd.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։