Հա

Ազգային

10/04/2018

Հրանտ Մարգարեան. «Եթէ կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցականի կընտրէի»

Անձը բաւական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի երդման արարողութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

«Ճիշտ է` Հանրապետական կուսակցութեան թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշւել է, շատ քաղաքականացւած էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մօտեցում է»,- ասաց նա:

«alikonline.ir» - Անձը բաւական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի երդման արարողութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

«Ճիշտ է` Հանրապետական կուսակցութեան թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշւել է, շատ քաղաքականացւած էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մօտեցում է»,- ասաց նա:

Մարգարեանը նաեւ կարծիք յայտնեց, որ Արմէն Սարգսեանը կաշկանդւած չի լինի իր աշխատանքում:

Անդրադառնալով Սերժ Սարգսեանի` անփոխարինելի լինելուն` նա նշեց. «Երբեք մենք չենք ասել, որ անփոխարինելի է: Չկայ որեւէ անձ, որ անփոխարինելի լինի»:

Հարցին` ո՞վ կարող է փոխարինել Սերժ Սարգսեանին վարչապետի պաշտօնում, Մարգարեանը պատասխանեց.«Եթէ մենք ունենայինք մեծամասնութիւն, դաշնակցական թեկնածու կը ներկայացնէինք»:

Հարցին էլ` ՀՀԿ-ից ինչ-որ մէկին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտօնում, պատասխանեց. «Ես գործ չունեմ Հանրապետականի գործի հետ, ես մեր կուսակցութեան մասին կարող եմ խօսել: Մենք գործընկեր ենք, բայց մեր տեսակէտը մեր տեսակէտն է, նրանց տեսակէտն էլ նրանց տեսակէտն է»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսեանի այն յայտարարութեանը, թէ չի յաւակնի վարչապետի պաշտօնին, Մարգարեանն ասաց, որ յաւակնել բառը բաւական առաձգական է: «Կարող ես տարբեր մեկնաբանութիւններ տալ: Եթէ նոյնիսկ ինքը յաւակներ, բայց ՀՀԿ-ն չուզէր, ի՞նչ կը լինէր, չէր ընտրւի չէ՞: Նա իր յաւակնութիւնների մասին է խօսել, ոչ թէ` ՀՀԿ-ի»,- ասաց նա:

Լրագրողները կրկին հետաքրքրւեցին` ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտօնում, Մարգարեանն ասաց. «Ես եթէ կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցական թեկնածու կընտրէի, եթէ չեմ կարող` յարգում եմ մեծամասնութեան տեսակէտը: Ում կը որոշեն, կընդունենք: Կոալիցիոն պայմանագրի մէջ գրւած է, որ վարչապետի թեկնածուին ներկայացնում է Հանրապետական կուսակցութիւնը»:

Նա յաւելեց նաեւ, որ ճիշտ կուսակցականը պէտք է ենթարկւի կուսակցութեան որոշումներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։