Հա

Ազգային

10/04/2018

Բէյրութում Հայ Դատի գրասենեակ է բացւել

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի որոշմամբ եւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի տնօրինութեամբ` «Շաղզոյեան» կենտրոնում բացւել է Հայ Դատի Բէյրութի գրասենեակը, որը նպատակ ունի զարկ տալ Հայ Դատի ներկայացմանն ու Լիբանանում դրա աշխատանքների հետապնդմանը:

«alikonline.ir» - ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի որոշմամբ եւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի տնօրինութեամբ` «Շաղզոյեան» կենտրոնում բացւել է Հայ Դատի Բէյրութի գրասենեակը, որը նպատակ ունի զարկ տալ Հայ Դատի ներկայացմանն ու Լիբանանում դրա աշխատանքների հետապնդմանը:

Ըստ «Ազդակ»-ի՝ նոր գրասենեակը կը ծառայի աշխարհասփիւռ` ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների շղթային:

Գրասենեակի տնօրինութիւնը ստանձնել է Սոսի Սարգիսեանը: Նա երկար տարիներ եղել է Հայ Դատի եւ քարոզչական յանձնախմբերի անդամ, յօդւածներով եւ հարցազրոյցներով հանդէս եկել Հայ Դատի ներկայացման աշխատանքներում: Սարգիսեանը նաեւ հրատարակել է «Եւ կեանքը կը շարունակուի» վերնագրով ֆրանսերէն գիրքը:

Յարակից լուրեր

  • Դաշնակցական երիտասարդները Լիբանանում տապալել են թուրք պատմաբանի դասախօսութիւնը
    Դաշնակցական երիտասարդները Լիբանանում տապալել են թուրք պատմաբանի դասախօսութիւնը

    ՀՅԴ Լիբանանի Զաւարեան ուսանողական միութեան (ԶՈՄ) անդամները երէկ՝ ապրիլի 4-ին խաղաղ ցոյց են կազմակերպել Բէյրութում, Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում թուրքական «Իւնուս Էմրէ» կազմակերպութեան կողմից ժամանակակից Թուրքիայի մասին կազմակերպւած դասախօսութեան ժամանակ:

  • Թեհրանն ու Բէյրութն ազդարարում են երկկողմ յարաբերութիւնների որակական նոր փուլի մասին
    Թեհրանն ու Բէյրութն ազդարարում են երկկողմ յարաբերութիւնների որակական նոր փուլի մասին

    Երկօրեայ այցով Լիբանան է մեկնել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
    Բէյրութի օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում, դոկտ. Զարիֆը յայտարարել է, որ Լիբանան է այցելել քաղաքա-տնտեսական երկկողմ ար-դիւանւէտ յարաբերութիւնների մեկնարկի նպատակով:

  • Ալլաէդդին Բորուջերդին Բէյրութում հաստատեց, որ Իրանը Լիբանանի ներքին հարցերին միջամուխ չի լինի
    Ալլաէդդին Բորուջերդին Բէյրութում հաստատեց, որ Իրանը Լիբանանի ներքին հարցերին միջամուխ չի լինի

    Իրանի Ազգային ժողովի քաղաքացիական անվտանգութեան եւ արտաքին հարցերի յանձնախմբի նախագահ Ալլաէդդին Բորուջերդին օգոստոսի 1-ին երկօրեայ պաշտօնական այցելութեամբ այցելեց Լիբանան, ուր հանդիպումներ ունեցաւ խորհրդարանի նախագահ Նեբիհ Բըրրիի, վարչապետ Թամամ Սալամի եւ այլ անձնաւորութիւնների հետ:

  • Հարիրի-Բագրատունի հեռախօսազրոյց
    Հարիրի-Բագրատունի հեռախօսազրոյց

    «Մոսթաղբալ» հոսանքի նախագահ, նախկին վարչապետ Սաադ Հարիրին հեռախօսազրոյց է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունիի հետ: Քննարկւել են երկրում տեղի ունեցող քաղաքական եւ ընտրական վերջին իրադարձութիւնները:

  • ՅԻՇԱՏԱԿ - Ասպետական ուխտաւորին կարօտի երգը (Սերժ Թովմասեանին)
    ՅԻՇԱՏԱԿ - Ասպետական ուխտաւորին կարօտի երգը (Սերժ Թովմասեանին)

    28 մարտի 1976-ին, Անթիլիասի «Աղբալեան» ակումբին մէջ անձնուրաց գաղափարապաշտներու փաղանգին վրայ գումարւեցաւ նոր անուն մը՝ Սերժ Թովմասեան, երբ գերագոյն զոհաբերութեան յեղափոխական աւանդին հաւատարիմ՝ ընտրեց նահատակութեան լուսապայծառ ուղին, որպէսզի ուրիշներ ապրին:
    Սերժ Թովմասեան ծնած է 1943-ին, Թեհրան: Նախնական եւ միջնակարգ ուսումը կը ստանայ հայոց ազգային «Քուշեշ» եւ «Շահին» դպրոցներուն մէջ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։