Հա

Ազգային

Կիրակի, 15 Ապրիլի 2018 08:30

ՀՅԴ ԳՄ-ն հաւանութիւն է տալիս Սերժ Սարգսեանի թեկնածութեանը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինն ապրիլի 14-ին յայտարարութիւն է տարածել.

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինն ապրիլի 14-ին յայտարարութիւն է տարածել.

«Վերահաստատելով 2016 թ.-ի փետրւարի 24-ին կնքւած քաղաքական համագործակցութեան մասին համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմաւորելու մասին յուշագրով ամրագրւած ռազմավարական նպատակներին եւ քաղաքական առաջնահերթութիւններին իր հաւատարմութիւնը`

- նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով եւ քաղաքական կոալիցիայի յուշագրով ՀՀԿ-ին է վերապահւած վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունքը,

- հաշւիառնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հաւանութիւն է տալիս Սերժ Սարգսեանի թեկնածութեանը։

Նոր սահմանադրութեամբ սկսւած համակարգային փոփոխութիւնները արդէն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական տեղաշարժեր են արձանագրել։ Թէեւ մեր երկրում առկայ են բազմաթիւ լրջագոյն մարտահրաւէրներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարւայ ընթացքում արձանագրւած որոշակի յաջողութիւնները յուսադրում են, որ ընտրւած ճանապարհը ճիշտ է։

Պետական եւ հասարակական կեանքում բեկումնային փոփոխութիւններ կատարելու ուղղութեամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւաւորւել, ինչը պարտաւորեցնում է բոլորիս։ 

Մենք գիտակցում ենք, որ յանձնառութիւն եւ պատասխանատւութիւն ենք ստանձնել նոր որակի իշխանութիւն ձեւաւորելու, հասարակութեան մէջ պետութեան եւ ապագայի հանդէպ վստահութիւն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարութիւն, մրցակցային հաւասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ յաջողելու ենք»։

Related items

  • «Փաստ». «Սերժ Սարգսեանը խուսափում է մարդաշատութիւնից. ՀՀԿ-ականները շփոթմունքի մէջ են» «Փաստ». «Սերժ Սարգսեանը խուսափում է մարդաշատութիւնից. ՀՀԿ-ականները շփոթմունքի մէջ են»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ի տարբերութիւն նախկինի, իշխանափոխութիւնից յետոյ ՀՀԿ-ն գրեթէ ԳՄ նիստեր չի հրաւիրում, էլ չենք խօսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեանն ուղղակի խուսափում է մարդաշատութիւնից: 

  • Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին

    ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

    Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

  • Ազատազրկւած Լուլա դա Սիլւային առաջադրել են Բրազիլիայի նախագահի պաշտօնին Ազատազրկւած Լուլա դա Սիլւային առաջադրել են Բրազիլիայի նախագահի պաշտօնին

    Բրազիլիայում «Աշխատաւորների» կուսակցութիւնը (ԱԿ) երկրի նախագահի պաշտօնում է առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլւային, որը կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտւել։

  • Այլեւս՝ երբեք Այլեւս՝ երբեք

    Հանրութիւնը ցնծում է, կալանաւորւել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Վերջապէս յոյսեր են արթնանում, որ կը բացայայտւեն 2008 թւականի մարտի 1-ի ողբերգական գիշերւայ 10 զոհերի մահւան իրական հանգամանքները եւ մեղաւորները կը պատժւեն։ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

  • Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը

    Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։