Հա

Ազգային

16/04/2018

Արմէն Ռուստամեան. «Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարողներն առաջնորդւում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով»

ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նշեց, որ հեշտութեամբ է հասել աշխատավայր, թէեւ Երեւանի փողոցներում երթեւեկութեան կաթւածահար է եղած: 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը նշեց, որ հեշտութեամբ է հասել աշխատավայր, թէեւ Երեւանի փողոցներում երթեւեկութեան կաթւածահար է եղած: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Այն, ինչ կատարւում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմութիւնը միշտ պիտի փորձի աշխատել օրէնքի շրջանակներում, եթէ օրէնքից դուրս է գալիս, իշխանութեանը թոյլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թոյլատրւում է»,- ասաց նա:

Ռուստամեանը նաեւ ընդգծեց, որ իշխանութիւնները կարձագանգեն ըստ անհրաժեշտութեան,եւ կոչ արեց ոստիկանութեանը` զուսպ լինել։

«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, դրանք, ի վերջոյ, բացւել են: Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողութիւններ են, որոնք յանգեցնելու են համապատասխան արձագանգի իշխանութեան կողմից»,- նշեց պատգամաւորը:

Նրա խօսքով՝ որեւէ երկրում նման գործողութիւնները օրինական չեն համարւում: «Որեւէ տեղ տեսե՞լ էք, որ կարելի է մտնել` ռադիոյի շէնք գրաւել, գլխաւոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թոյլատրւած, ոչ մի կոնւենցիայով նման բան թոյլատրւած չէ»,- ասաց Ռուստամեանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարողներն առաջնորդւում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետեւանքների է բերում:

Նա քիչ հաւանական համարեց, որ խորհրդարանի վաղւայ նիստը, որի ընթացքում պիտի քննարկւի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնայ լինի:

«Դա պիտի Ազգային ժողովի որոշմամբ տեղի ունենայ, եւ ես այդպիսի որոշման նախագծից տեղեակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պէտք է հաւաքւի, որ որոշում կայացնի: Չեմ կարծում, որ տեղը կը փոխւի, Ազգային ժողովն իր տեղում է, ոչինչ չի կարող խոչընդոտել այդ նիստի գումարմանը»,- ասաց Ռուստամեանը:

Յիշեցնենք, որ Սերժ Սարգսեանի վարչապետութեան դէմ պայքարի մասնակիցները յայտարարել են, որ վաղը շրջափակելու են խորհրդարանի շէնքը եւ թոյլ չեն տալու պատգամաւորներին` գնալ քւէարկութեան:

«Գրեթէ անհնար եմ համարում, որ վաղւայ նիստը տեղի չունենայ, տեղի է ունենալու` մեր մասնակցութեամբ: Կը գայ ժամանակը, կը տեսնեք` այն քայլերը, որոնք ուղղւած են հակաօրինական բան պահանջելուն, այդ պահանջողներն են յայտնւում խոցելի վիճակում: Եթէ այդպէս էր, թող Ազգային ժողովը շրջափակէին առաջին նիստի օրը: Ազգային ժողովը եթէ լեգիտիմ է, պատգամաւորներն էլ պիտի իրենց իրաւունքը կատարեն»,- ասաց նա:

Դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ մանդատները վայր դնեն, Արմէն Ռուստամեանն արձագանգեց` 3 հոգի հաւաքւում են, ասում են՝ ժողովուրդ: «Այս բառը հերիք է` շատ հեշտ ու հանգիստ օգտագործեն: Ամէն մէկն իր կամքը դնում է ժողովրդի վրայ ու պահանջում, որ իմ կամքն ընդունեն` որպէս ժողովրդի ասած: Եթէ այդպիսի մարդիկ գան իշխանութեան, աւելի վտանգաւոր կը լինի, քանի որ նրանք արդէն ուզուրպացնում են իշխանութիւնը: Այդ ո՞նց որոշեցիք, որ ժողովուրդը իշխանութիւնը տւել է ձեզ»,- ասաց պատգամաւորը:

Հարցին` եթէ, այնուամենայնիւ, շրջափակեն ԱԺ շէնքը, ի՞նչ է անելու, պատասխանեց. «Ես ամէն ինչ անելու եմ, որպէսզի խոչընդոտները յաղթահարեմ: Եթէ իմ դէմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ իմ օրինական իրաւունքները, որոնք պիտի պաշտպանեմ: Դա պիտի անի, իհարկէ, ոստիկանութիւնը: Եթէ, օրինակ, մէկը գայ, փողոցում ձեզ ապտակի, ի՞նչ պիտի անէք: Ես ենթադրում եմ, որ առնւազն կապտակեմ, ու կը ստացւի` ե՞ս եմ ապտակել, ո՛չ, նա է ապտակել, պատասխանը ստացել է` ապտակին՝ ապտակ, բռունցքին՝ բռունցք: Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն, ասեն՝ մի՛ մտի՞: Ես կը գտնեմ իմ արձագանքը»:

Հարցին՝ անկախ նրանից, թէ ո՞վ կը լինի կանգնած իր դիմաց, նոյնիսկ` պատգամաւո՞ր, Ռուստամեանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի՝ ով է դիմացս, դա իմ իրաւունքն է, ձեր իրաւունքն էլ է: Ձեզ էլ եմ կոչ անում՝ թոյլ մի՛ տւէք, որ որեւէ մէկը ձեզ հանիրաւի վիրաւորի»:

Նա նաեւ յաւելեց, որ ԱԺ-ում ենք յատուկ նիստը գումարելու, որովհետեւ, ի վերջոյ, վարչապետը ծնւում է ԱԺ-ից, որեւէ խափանում ես չեմ տեսնում հաւանական վաղւայ հետ կապւած: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելուն, ապա պատգամաւորն ասաց, որ դա գաղտնի չի արւել, արդէն իսկ աւելի վաղ յայտարարւել էր, որ գործադիր մարմինը խորհրդին առաջադրելու էր Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ:

  • Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին
    Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին

    ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

    Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

  • Այլեւս՝ երբեք
    Այլեւս՝ երբեք

    Հանրութիւնը ցնծում է, կալանաւորւել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Վերջապէս յոյսեր են արթնանում, որ կը բացայայտւեն 2008 թւականի մարտի 1-ի ողբերգական գիշերւայ 10 զոհերի մահւան իրական հանգամանքները եւ մեղաւորները կը պատժւեն։ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

  • Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը
    Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը

    Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

  • Արդեօ՞ք Նիկոլ Փաշինեանը կը դատի բոլոր երեք նախագահներին
    Արդեօ՞ք Նիկոլ Փաշինեանը կը դատի բոլոր երեք նախագահներին

    «mediamal.am»-ում լրագրող Ստելլա Խաչատրեանն անդրադառանլով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին գրել է. «ՅՔԾ-ում Ռոբերտ Քոչարեանի կարգավիճակը երէկ շատ արագ փոխւել է՝ նա վկայից դարձել է մեղադրեալ. Երկրորդ նախագահը մեղադրւում է սահմանադրական կարգը տապալելու մէջ, որը պետական ծանր յանցագործութիւն է: Դատարանը Քոչարեանի կալանաւորման հարցով նիստ կանցկացնի եւ վճիռ կը կայացնի միայն այսօր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։