Հա

Ազգային

17/04/2018

Արմէն Ռուստամեան. «Հաւատում եմ, Փաշինեանը թոյլ չի տայ, որ այս ամէնը արիւնահեղութեան վերածւի»

Քաղաքական գործընթացներ են, բայց դրանք պէտք է մնան քաղաքական տրամաբանութեան մէջ. որպէս վարչապետ` Սերժ Սարգսեանի թեկնածութեան պաշտօնապէս առաջադրումից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը` անդրադառնալով ընդդիմութեան ցոյցերին:

«alikonline.ir» - Քաղաքական գործընթացներ են, բայց դրանք պէտք է մնան քաղաքական տրամաբանութեան մէջ. որպէս վարչապետ` Սերժ Սարգսեանի թեկնածութեան պաշտօնապէս առաջադրումից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը` անդրադառնալով ընդդիմութեան ցոյցերին:

«Ես երբեք դէմ չեմ եղել ընդդիմութեան որեւէ ակտիւութեան, բայց միշտ կոչ եմ արել ընդդիմութեանը, նկատի ունենալով նախկին փորձերը, հնարաւորինս ամէն ինչ անել, որպէսզի օրէնքի շրջանակից դուրս չգան: Դուրս ես գալիս` նշանակում է, որ զէնք ես տալիս իշխանութեանը»,- ասաց Ռուստամեանը:

Նա միեւնոյն ժամանակ նշեց, որ ճիշտ է համարում նաեւ իշխանութիւնների արձագանգը, որ զուսպ են եւ չեն վերածում քրէական հետապնդումների: «Այս տրամաբանութիւնը պէտք է պահել, չպէտք է այնպէս անել, որ արիւնահեղութեան երեւոյթներ տեղի ունենան, դրա համար ոչ մէկ որեւէ մէկին չի ների»,- ասաց պատգամաւորը, ապա յաւելեց. «Ես հաւատում եմ նաեւ պարոն Փաշինեանի անցած ճանապարհին. նա այդ ամէն ինչի միջով անցել է, կարծում եմ` թոյլ չի տայ, որ այս ամէնը արիւնահեղութեան վերածւի»:

Իսկ թէ ի՞նչ հանգուցալուծում կը լինի, Ռուստամեանն ասաց` գործողութիւններն ընթացքի մէջ են, եւ դրանց դէմ գնալ` կը նշանակի շարժւող լոկոմոտիւը կանգնեցնել: «Ազգային ժողովը մտել է իր դերի մէջ, որպէս առաջնային մարմին` ձեւաւորում է իր իշխանութիւնը: Եթէ լեգիտիմ չեն համարում, թող անէին սա առաջին նիստում` Ազգային ժողովում մանդատներ չստանային»,- ընդգծեց նա:

Արմէն Ռուստամեանն ասաց, որ ոստիկանութիւնը ճիշտ արեց, որ, օրինակ, Հանրային ռադիոյի շէնքի գրաւման դէպքում կտրուկ արձագանգ չտւեց: «Որովհետեւ շատերը, տաք գլուխ, չեն հասկացել, որ ոստիկանութիւնն ունի իրաւունք զէնքով պաշտպանելու, դրա համար էլ այնտեղ էին: Բայց եթէ ընթացքում մէկի արիւնը թափւէր, չէր ներւի դա»,- նշեց նա:

Պատգամաւորի խօսքով՝ ժողովուրդն իրեն մանդատ է տւել, որ իրականացնի իր իրաւունքը: «Ընտրողն ինձ մանդատ չի տւել, որ գնամ, աչքերս փակ, Նիկոլ Փաշինեանին հետեւեմ»,- նշեց նա:

Արմէն Ռուստամեանը, արձագանգելով Փաշինեանի յայտարարութեանը, որ գուցէ մարդիկ փոշմանել են ընտրութիւններին իրենց տւած ձայների համար, ասաց, որ այս մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, աւելի հեշտ կը լինէր, որ ընտրակաշառք չվերցնէին ու այդպէս չկատարէին իրենց ընտրութիւնը:

Հարցին` պնդո՞ւմ է, որ ընտրակաշառք վերցրած ուսանողներն են, որ այսօր փողոցում են, նա պատասխանեց, թէ դա նկատի չունէր:

Արմէն Ռուստամեանը չբացառեց, որ իրավիճակը կարող է սրւել ու դուրս գալ վերահսկողութիւնից:

Յարակից լուրեր

  • Գնալ, թէ՞ չգնալ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին. Փաշինեանին ներքաշո՞ւմ են անցանկալի խաղի մէջ
    Գնալ, թէ՞ չգնալ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին. Փաշինեանին ներքաշո՞ւմ են անցանկալի խաղի մէջ

    Հայկական եւ արտասահմանեան ԶԼՄ-ներում լուրջ բանավէճեր են ընթանում Վրաստանում ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զօրվարժութիւններին Հայաստանի ենթադրեալ մասնակցութեան մասին։ Զօրավարժութիւնները սկսւում են օգոստոսի 1-ին։ Տեղի ունեցող դէպքերը գրեթէ նոյնութեամբ կրկնում են մէկ տարւայ վաղեմութեան իրադարձութիւնները։

  • Ալիեւի վախերը եւ մենք
    Ալիեւի վախերը եւ մենք

    Փաշինեանին կպնելը, նրան սուր քննադատելը, իմ կարծիքով, հիմա ճիշտ չէ: Յեղափոխութեան օրերն ուրիշ էին, մեր օրերը՝ ուրիշ: Թերթերը սկսել են բզբզել, իսկ որոշ անխելք վերլուծաբաններ էլ, ինչ լինի, Փաշինեանին են վերագրում` առանց երեւոյթների խորքը նայելու, առանց այդ ամէն ինչի պատճառահետեւանքային կապերը հասկանալու: 

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրութիւնները ձգձգելը չէ»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրութիւնները ձգձգելը չէ»

    ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրութիւնները ձգձգելը չէ։ Այս մասին երէկ՝ յուլիսի 20-ին ՀՀ ԱԺ-ում  Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմւած աշխատանքային խմբի նիստին յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Էդմոն Մարուքեանի դիտարկմաը, որ ՀՅԴ առաջարկներն աւելի են ձգձգելու ընտրութիւնները։

  • Փաշինեանի քայլերը՝ խոշորացոյցի տակ. ինչո՞ւ են արտասահմանեան այցերում ենթատեքստ փնտրում
    Փաշինեանի քայլերը՝ խոշորացոյցի տակ. ինչո՞ւ են արտասահմանեան այցերում ենթատեքստ փնտրում

    Այժմ ակտիւօրէն ու տարբեր տեսակէտներից քննարկւում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Բրիւսէլ կատարած այցը։ Դեռ չեն մարել դատողութիւններն ու վարկածները, իսկ զուգահեռաբար նոր թեմա է զարգանում՝ վարչապետի սեպտեմբերեան այցը ԱՄՆ` ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեային։ Հնչող եզրակացութիւնները երբեմն զարմանալի են։

  • Նիկոլ Փաշինեանն առաջին մեծ ասուլիսն է տւել ՀՀ վարչապետի պաշտօնում
    Նիկոլ Փաշինեանն առաջին մեծ ասուլիսն է տւել ՀՀ վարչապետի պաշտօնում

    Երէկ՝ յուլիսի 20-ին, Նիկոլ Փաշինեանն իր առաջին մեծ ասուլիսն է տւել ՀՀ վարչապետի պաշտօնում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։