Հա

Ազգային

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %17 %218 %2018 %08:%Ապր

Կիրօ Մանոյեան. «ՀՀ-ը ՀԱՊԿ-ին պէտք է դիւանագիտօրէն հասկացնի, որ զգուշացնեն Ադրբեջանին՝ ՀՀ սահմանների ուղղութեամբ կրակելը կրակի հետ խաղ անել է»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը թէեւ հիմք չի տեսնում, որ Ադրբեջանը Նախիջեւանի կողմից ռազմական գործողութիւնների կը գնայ, բայց կարծում է,  որ ամէն ինչին միշտ պէտք է պատրաստ լինել: 

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը թէեւ հիմք չի տեսնում, որ Ադրբեջանը Նախիջեւանի կողմից ռազմական գործողութիւնների կը գնայ, բայց կարծում է,  որ ամէն ինչին միշտ պէտք է պատրաստ լինել:

«Նախիջեւանի կողմից Ադրբեջանի ռազմական գործողութիւններն այլ նշանակութիւն ունեն, քան Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւնները: Նկատի ունեմ, որ Նախիջեւանի կողմից կատարւածն ուղղակի անառարկելիօրէն Հայաստանի վրայ յարձակում է, ինչը նշանակում է, որ Հայաստանի պաշտպանութեան ռազմավարական գործընկերները եւ առաջին հերթին՝ Ռուսաստանը, պարտաւորութիւններ ունեն անմիջապէս գործադրելու, իսկ Արցախի դէպքում կարող են առարկել, թէ դա Հայաստանը չէ»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց նա:

Կիրօ Մանոյեանը նւազ հաւանական համարեց, որ Ադրբեջանը Նախիջեւանի կողմից ինչ-որ բան ձեռնարկի: Ինչ վերաբերում է ամէն դէպքում հնչող կրակոցներին եւ ՀԱՊԿ-ի արձագանքին, Կիրօ Մանոյեանն ասաց.

«ՀԱՊԿ-ը միշտ կարող է ասել, որ պէտք է դիմումը ստանանք, բայց ՀԱՊԿ անդամ պետութիւնները պէտք է հասկանան, որ սա Ադրբեջանի կողմից կրակի հետ խաղալ է, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենայ: Դրա համար ՀԱՊԿ անդամակցութեամբ երկրներն իրենց պարտաւորութիւնը պէտք է կատարեն եւ զգուշացնեն Ադրբեջանին»:

Ըստ Մանոյեանի՝ այս դէպքում Ռուսաստանին երկակի խաղի տեղ չի մնում: «Եթէ Արցախի դէպքում 2016 թւականի ապրիլին Ռուսաստանը ինչ-որ նարնջագոյն, կանաչ լոյս էր վառել Ադրբեջանի առաջ՝ մի քանի օր բլից-գործողութիւն անելու իմաստով, հիմա արդէն անառարկելիօրէն խնդիրը Հայաստանի հետ է կապւած, եւ բարձրանում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ միւս անդամների պարտաւորութիւնների խնդիրը: Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս դէպքում երկակի խաղ խաղալու հնարաւորութիւն ունի»,- ասաց նա:

Կիրօ Մանոյեանը նկատեց, որ բացի Նախիջեւանի ուղղութիւնից, կրակոցները լինում են հիւսիս-արեւելեան շրջանի վրայ, ինչը Հայաստանը պէտք է ՀԱՊԿ անդամ պետութիւնների ուշադրութեանը յանձնի, որ չթողնեն, որ իրավիճակը անհակակշռելի դառնայ, եւ ստիպւած աւելի ակտիւ մաս կազմեն Հայաստանի պաշտպանութեանը:

«Ցանկալի է, որ այդ երկրները, որոնք տարբեր դէպքերում Ադրբեջանի շահերն են պաշտպանել, իրենք հասկացնեն Ադրբեջանի ղեկավարութեանը, որ նման գործողութիւնները  վնաս են նախ եւ առաջ Ադրբեջանին»,- ասաց նա եւ նշեց, որ ոչ թէ պէտք է դիմել ՀԱՊԿ-ին, որ մարդ ուղարկի, որ Նախիջեւանից չկրակեն կամ Տաւուշի գիւղերի վրայ չկրակեն:

«ՀԱՊԿ անդամներին պէտք է յիշեցնել, որ նման դէպքում իրավիճակը կարող է այնպիսին լինել, որ հանկարծ ՀԱՊԿ-ն իր պարտաւորութիւնները կատարելու համար զինւած բախումների գնայ Ադրեբջանին դէմ. որպէսզի հարցը դրան չհասնի, նախընտրելի է, որ Ադրբեջանին հիմա հասկացւի, որ իրեն խելոք պահի»,- ասաց նա եւ նշեց, որ պարտադիր չէ, որ այդ հասկանցելը լինի հրապարակային յայտարարութիւններով:

«Հայաստանը դիւանագիտօրէն պէտք է հասկացնի ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետութիւններին, որ անհրաժեշտ է նման քայլերի դիմել, եւ պարտադիր չէ՝ այդ պետութիւնները   հրապարակային յայտարարութիւներով դա անեն: Ոչ մէկը չի ասում՝ մենք քնենք, ՀԱՊԿ-ը գա մեզ պաշտպանի, ՀԱՊԿ-ը պարտաւորութիւններ ունի, եւ դրանք պէտք է յիշեցնել, քանի վիճակն աւելի չի վատացել»,- ասաց նա:

Կիրօ Մանոյեանը նշեց, որ ենթադրում էր, թէ Ադրբեջանում իրենց «չընտրութիւնների» արդիւնքում ստեղծւած դժգոհութիւնը մարելու միջոց հնարաւոր է լինի Արցախում ռազմական գործողութիւններ սկսելը եւ ժողովրդի ուշադրութիւնը շեղելը:

«Այլապէս ուրիշ պատճառ չեմ տեսնում, այնպէս չէ, որ այս «չընտրութիւններով» Ադրբեջանն իրեն աւելի ուժեղ է զգում: Բայց եթէ ռազմական գործողութիւնների փորձ անի Ադրբեջանը, դա եւս պէտք է որ կանխւի նրանց կողմից ովքեր մտահոգ են որ այս տարածաշրջանում  իրավիճակը կարող է ապակայունանալ, եւ դրա հետեւանքը կը լինի ոչ միայն տարածաշրջանում ապակայունացումը, այլ աւելի լայն տարածքում ապակայունացում, դրա համար իրենց բոլոր միջոցներով պէտք է հասկացնեն Ադրբեջանին, որ կրակի հետ պէտք չէ խաղալ»,- ասաց նա:

اخبار مرتبط

  • Մարիա Զախարովա.«Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»․
    Մարիա Զախարովա.«Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»․

    Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսեանի հրաժարականին իր ֆէյսբուքեան պաշտօնական էջում կատարած գրառմամբ արձագանքել է նաև Ռուսաստանի արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան:

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։