Հա

Ազգային

19/04/2018

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Մեր հարցերը մեր երկրում պէտք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»

«Մեր հարցերը մեր երկրում պէտք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցոյցերին՝ յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

«alikonline.ir»- «Մեր հարցերը մեր երկրում պէտք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցոյցերին՝ յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Նրա խօսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում իւրաքանչիւր քաղաքացի Սահմանադրութեամբ իրեն վերապահւած իրաւունքների շրջանակում ազատ է իր կարծիքն ու տեսակէտը յայտնել ցանկացած հարցի հետ կապւած:

Ժողովրդավարութեան պահանջն է, որ իւրաքանչիւրն արտայայտւելու եւ լսւած լինելու իրաւունք ունենայ:

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցչի` տեսանելի դրական փոփոխութիւնները Հայաստանում անհրաժեշտութիւն են եւ Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացը հէնց դրան է միտւած:

«Նաեւ նոր Սահամանադրութիւնն է ակնկալիք ու հանրային պահանջ ձեւաւորել փոփոխութիւնների համար եւ դա պարտաւորեցնում է բոլորին: Հայաստանում տեղի ունեցող ազատ հաւաքները եւ խաղաղ ցոյցերն այս առումով վկայութիւնն են մեր երկրի ժողովորդավարական հասունութեան: Անկախ հնչեցւող պահանջներից եւ քաղաքական օրակարգի ընդունելի լինել չլինելու հանգամանքից՝ գնահատելի է, որ կայ պայքարի ոգի»,- ասել է նա:

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցչի՝ կարեւոր է, սակայն, որ սկսւած գործընթացները ճիշտ հունաւորւեն. «Ժողովրդավարութեան սկզբունքին դէմ է վերջնագրերով խօսելը եւ ամենաթողութիւնը: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպւածութիւն, զերծ մնալ սադրանքներից եւ իրավիճակը լարելու փորձերից: Պէտք է բացառել ցանկացած բռնութիւն եւ չպէտք է առիթ տալ արտաքին միջամտութիւնների համար: Մեր հարցերը մեր երկրում մենք պէտք է լուծենք քաղաքակիրթ ձեւով: Դիմակայութիւնը թշնամանքի չպէտք է վերածւի: Բաժանարար գծերը եւ բարիկադները մեզ լաւ տեղ չեն տանի: Հանգուցալուծումը պէտք է լինի այնպիսին, որ մեր երկիրը ոչ թէ թուլանայ, այլ աւելի ուժեղ դուրս գայ այս իրավիճակից»,- ասել է Արսէն Համբարձումեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։