Հա

Ազգային

25/04/2018 - 19:30

ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից

Ժողովրդային շարժման արդիւնքում Հայաստանում ստեղծւել է մի իրավիճակ, որն արդէն օրեր շարունակ լարւածութեան մէջ է պահում ողջ հասարակութեանը:

Ժողովրդային շարժման արդիւնքում Հայաստանում ստեղծւել է մի իրավիճակ, որն արդէն օրեր շարունակ լարւածութեան մէջ է պահում ողջ հասարակութեանը:

Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարաւոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագոյն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում Հ. Յ. Դաշնակցութիւնը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհութեան ձեւաւորման, երկխօսութեան միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղութեամբ:

Այսպէս սակայն երկար չի կարող շարունակւել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրաւէրներ: Համոզւած ենք, որ ստեղծւած իրավիճակը պէտք է հանգուցալուծւի բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:

Հաշւի առնելով առկայ իրավիճակը՝ յայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցութեան դադարեցման մասին:

Առ այդ, Ազգային ժողովը պէտք է ընտրի ժողովրդի վստահութիւնը վայելող վարչապետ, որի ձեւաւորած կառավարութեան մշակած՝ պետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը ներառող ծրագիրը պէտք է նպատակ հետապնդի՝

ա) լիցքաթափել ներքաղաքական լարւածութիւնը,

բ) յաղթահարել քաղաքական ճգնաժամը,

գ) յստակ առաջնահերթութիւններ նախանշելով երաշխաւորել կուտակւած խնդիրների լուծումը,

դ) լիարժէք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

ՀՅԴ Գերագոյն մարմին

25 ապրիլ 2017

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։