Հա

Ազգային

03/05/2018 - 11:50

Կալիֆորնիայի սենատում քննարկւել է ուսումնական ծրագրերում Հայոց Ցեղասպանութեան թեմայի ներառման կարեւորութիւնը

Կալիֆորնիայի նահանգային սենատում դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնութեամբ կազմակերպւել է քննարկում՝ Հայոց Ցեղասպանութեան թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարեւորութեան հարցի շուրջ:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի նահանգային սենատում դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնութեամբ կազմակերպւել է քննարկում՝ Հայոց Ցեղասպանութեան թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարեւորութեան հարցի շուրջ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Ասպարէզ»-ը, Պորտանտինոն ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին ճշգրիտ պատմելն անչափ կարեւոր է ուսանողների կրթման համար ու կօգնի պայքարել առայսօր շարունակւող մերժողական քաղաքականութեան դէմ:

Աղբիւրը մանրամասնում է, որ քննարկմանը մասնակցել են Ցեղասպանութեան թեման ուսումնական ծրագրերում ներառելու գծով մի շարք մասնագէտներ, որոնք այս հարցի առնչութեամբ կարեւոր  տեղեկութիւններ են ներկայացրել նահանգային իշխանութիւններին:

Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան շրջանի ղեկավար Նորա Յովսէփեանը, որը երախտագիտութիւն է յայտել նահանգային սենատին՝  իր նախնիների պատմութեան ճշգրիտ ուսուցանման կազմակերպմանն ուղղւած ջանքերի համար:

Յարակից լուրեր

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

  • Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ
    Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ

    Անվտանգութեան Միւնիխի համաժողովի գլխաւոր նիստին Եգիպտոսի նախագահ Ապտէլ Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիոյ եւ արբանեակներուն՝ իբրեւ ահաբեկչական կազմակերպութիւններու գործունէութիւնը չտեսնել ձեւացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղաւ գաղթականութիւն յարուցող պետութիւններու քայքայման մասին խօսքին մէջ յիշատակումը հարիւր տարի ջարդերու հետեւանքով հայ գաղթականութեան:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի
    Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի

    Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցութիւնները եւ ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ «Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղութեան կոչերին, Հայաստանը թոյլ չի տալիս երկու համայնքներին միջեւ երկխօսութիւն սկսել»։ Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով այն նախապայմաններին, որոնց առկայութեամբ միայն հնարաւոր կը լինի այդ երկխօսութիւնը։ 

  • «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար
    «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար

    Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։