Հա

Ազգային

07/05/2018 - 13:00

Արմէն Ռուստամեան. «Մեր բոլոր կարողութիւններով աջակցելու ենք, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը յաջողի»

Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցութիւնը բերելու ենք մայիսի 8-ի` վարչապետի ընտրութիւններին. ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին, այսօր՝ մայիսի 7-ին յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցութիւնը բերելու ենք մայիսի 8-ի` վարչապետի ընտրութիւններին. ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին, այսօր՝ մայիսի 7-ին յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հաւատարիմ կը մնա՞յ, թէ՞ նախորդ անգամւայ նման կը լինի, Ռուստամեանը պատասխանեց, որ երկրորդ անգամ էլ յայտարարել մէկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգաւոր է` իր հեռանկարն ունենալու առումով:

Նա նշեց, որ չի կարծում, թէ այս պահին արտահերթ ընտրութիւնների գնալը բխում է ՀՀԿ-ի շահերից: «Եթէ իրենց յայտարարութիւնից դուրս քայլ անեն, ի՞նչ ռեսուրսներով կը մասնակցեն արտահերթ ընտրութիւններին: Ռէյտինգայինն էլ չի օգնի: Բոլորի շահերից է բխում, որ տեղի ունենայ վարչապետի ընտրութիւն, եւ Նիկոլ Փաշինեանն ընտրւի: Սա կը լինի միակ ճիշտ լուծումը»,- ասաց պատգամաւորը:

Ռուստամեանն ընդգծեց, որ կայ ժողովրդի յստակ պահանջ, եւ սա պէտք է գիտակցեն քաղաքական ուժերը` անկախ նրանից` ով է ձեւաւորել այդ պահանջը: «Ոչ մի այլ լուծում ժողովուրդը չի ընդունելու: Չպէտք է աւելորդ մարտավարական տրամաբանութեան մէջ տեղափոխել հարցերը: Այն, ինչ դէ ֆակտօ կայ, դէ իւրէ պէտք է արձանագրել»,- ասաց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրութիւնների ժամկէտներին` Ռուստամեանը նշեց, որ ինքնանպատակ ժամկէտ նշելը ճիշտ չէ: «Մի քանի քայլեր պէտք է արւեն, որ այդ ընտրութիւնները կասկածի տակ չդրւեն: Ընտրական օրէնսգիրքը նախեւառաջ պէտք է փոխւի, սարքաւորումները պէտք է դրւեն բոլոր ընտրատեղամասերում, որ կրկնաքւէարկութիւնները բացառւեն: Առաջին քայլերից մէկը պէտք է լինի այն, որ վարչապետի լիազօրութիւնները պէտք է նւազեցւեն: Հաւասար պայմաններ պէտք է ստեղծւեն, որ բոլոր ուժերը հաւասար պայմաններով գնան ընտրութիւնների»,- յայտարարեց նա:

Հարցին` արդեօ՞ք ՀՅԴ-ն չունի կառավարութեան մաս կազմելու ակնկալիք, Ռուստամեանը պատասխանեց, որ իրենք նման ակնկալիք չունեն, բայց ուզում են, որ Փաշինեանի կառավարութիւնը յաջողի եւ լուծի իր առջեւ դրած խնդիրները: «Մեր բոլոր կարողութիւններով աջակցելու ենք, որ դա յաջողւի»,- նշեց նա։

Ռուստամեանը նաեւ նշեց, որ ինքն ազգային համաձայնութեան կառավարութիւն ստեղծելը տրամաբանական է համարում։ Ինչ վերաբերում է հարցին` ինքն անձամբ իրեն տեսնո՞ւմ է կառավարութիւնում, նա ասաց. «Անձամբ ես չեմ յաւակնում եւ չեմ պատրաստւում մտնել կառավարութեան կազմի մէջ, բայց մենք չենք պատրաստւում մենակ թողնել Նիկոլ Փաշինեանին»:

Պատգամաւորը յաւելեց, որ ՀՅԴ-ն իր բոլոր կարողութիւններով աջակցելու է, որպէսզի Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը յաջողւի: Ըստ Ռուստամեանի` եթէ նոր կառավարութիւնն արդար Հայաստան է ուզում, դրա լուծումը ճիշտ կադրային քաղաքականութիւնն է:

Միջազգային կառոյցների` ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ յարաբերութիւները, Ռուստամեանի խօսքով, պէտք է պահպանւեն ու զարգանան։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»
    Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»

    Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է, եւ այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրւած կուսակցութիւններից. երէկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

  • Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք
    Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք

    Սեփական պատասխանատւութիւնը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպէս միշտ, նման դէպքերում խօսում են փաստերը` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ, հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումներ: Եւ յանկարծ պարզւում է, որ հրեշտակի թեւերով ներկայացողներն են եղել խժդժութիւնների գեներացման եւ բախումների հրահրման հիմնական դերակատարները: 

  • Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը
    Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը

    Նոյեմբերի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար գրանցւելու անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական եւ տարածքային ցուցակները:

  • Երեւի ՀՅԴ-ի մեղաւորութիւնն է, որ Գետաշէնում մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին` զէնքով պայքար սկսելու համար
    Երեւի ՀՅԴ-ի մեղաւորութիւնն է, որ Գետաշէնում մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին` զէնքով պայքար սկսելու համար

    Երէկ`նոյեմբերի 14-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

    Զրոյցի ընթացքում Համբարձումեանն անդրադարձել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութեանը` նշելով, որ ՀՅԴ-ի դէմ այդ երեւոյթը սանձազերծւում է պարբերաբար եւ իրականում չունի որեւէ հիմք:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։