Մայիսի 6-ի երեկոյեան Լիբանանի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների հրապարակումից յետոյ դաշնակցական երիտասարդներն ինքնաբուխ միջոցառումներ են ձեռնարկել` տօնելու յաղթանակը:
«alikonline.ir» - Մայիսի 6-ի երեկոյեան Լիբանանի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների հրապարակումից յետոյ դաշնակցական երիտասարդներն ինքնաբուխ միջոցառումներ են ձեռնարկել` տօնելու յաղթանակը: Գրում է «yerkir.am»-ը:
Դաշնակցականներն այցել են կուսակցութեան կենտրոն` անձամբ շնորհաւորելու ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, կրկին պատգամաւոր ընտրւած Յակոբ Բագրատունուն:
«Ձեր բոլորի վարձքը` կատար, տղա'ք: Յաջողութիւն բոլորիդ: Չորս տարի վերջ նորեն կը հանդիպինք»,- շնորհաւորանքներին ի պատասխան` ասել է Բագրատունին:
Նշենք, որ երէկ Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրութիւններ, որի ընթացքում ՀՅԴ-ի կողմից առաջադրւած 4 թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան: