Հա

Ազգային

08/05/2018 - 11:30

Մեր ձգտումը լինելու է համայնքի հզօրացումը, ինքնութեան պահպանումն ու ամրացումը

Լիբանանեան խորհրդարանի վերընտրւած հայազգի պատգամաւոր Յակոբ Բագրատունին «Ազատութեան» հետ զրոյցում համոզմունք է յայտնել, որ որքան էլ տարբեր լինեն վեց հայազգի պատգամաւորների հայացքներն ու օրակարգը, այդուհանդերձ պէտք է ջանք գործադրեն եւ մէկ թիմ դառնան՝ հայ համայնքին յուզող խնդիրները առաջ մղելու համար: 

«alikonline.ir» - Լիբանանը 9 տարւայ ընդմիջումից յետոյ խորհրդարան է ընտրում: 2009 թւականից յետոյ Մերձաւորարեւելեան այդ երկրում, որը յաճախ է վերածւել տարածաշրջանի երկրների առճակատման հարթակի, խորհրդարանական ընտրութիւնները անընդմէջ յետաձգւել են ներքաղաքական խորացող ճգնաժամի եւ հարեւան Սիրիայում շարունակւող պատերազմի պատճառով:

Կիրակի օրը օրէնսդիր նոր մարմին ընտրելու համար ընտրատեղամաս է ներկայացել լիբանանցի ընտրողների մօտ հիսուն տոկոսը՝ 2009 թւականի 54 տոկոսի փոխարէն: Ընդ որում՝ ամենացածր ցուցանիշն արձանագրւել է մայրաքաղաք Բէյրութում՝ շուրջ 30 տոկոս:

Ձայների նախնական հաշւարկի համաձայն՝ Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում լուրջ յաջողութիւն է արձանագրել Իրանի աջակցութիւնը վայելող «Հեզբօլլա» շարժումը, որը Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպութիւն:

Առաջին անգամ 1990 թւականին Լիբանանի խորհրդարան անցած «Հեզբօլլա»-ն, որը ներկայացնում է շիա մահմեդականների շահերը, եւ նրա հետ դաշնակցած քաղաքական ուժերը կարող են տիրանալ Լիբանանի խորհրդարանի մանդատների կէսից աւելիին:

Գործող վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարած դաշինքը, որը նախորդ խորհրդարանում մեծամասնութիւն էր, նորընտիր խորհրդարանում մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնն է ձեւաւորելու:

էթնիկական եւ կրօնական թերեւս ամենախայտաբղէտ բնակչութիւնն ունեցող Լիբանանի խորհրդարանի 128 մանդատները ըստ սահմանադրութեան բաժանւած են երկրի 11 համայնքների միջեւ: Հինգ մանդատ յատկացւած է հայ համայնքին: Այս պահի դրութեամբ յայտնի են խորհրդարան անցած հայ պատգամաւորների անունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնից նախկին պատգամաւոր Յակոբ Բագրատունին վերընտրւել է, Ալեքսանդր Մաթոսեանն ու Յակոբ Թերզեանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բաւարար ձայներ, պատգամաւորական մանդատ կը ստանան նաեւ հեռուստալրագրող Փոլա Եագուբեանը, բանակի նախկին սպա Ժան Թալլուզեանը: Այս եւ միւս՝ վեցերորդ թեկնածուն, որի անունը առայժմ չի հաղորդւում, Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցել են ոչ հայկական կուսակցութիւնների ցուցակներով:

100-150 հազարանոց հայկական համայնք ունեցող Լիբանանը համարւում է հայկական սփիւռքի կենտրոնատեղի` հաշւի առնելով, որ այստեղ են երեք աւանդական կուսակցութիւնների գրասենեակները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, Հայ կաթողիկէ եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի եւ Մերձաւոր Արեւելքի աւետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը։

Լիբանանեան խորհրդարանի վերընտրւած հայազգի պատգամաւոր Յակոբ Բագրատունին «Ազատութեան» հետ զրոյցում համոզմունք է յայտնել, որ որքան էլ տարբեր լինեն վեց հայազգի պատգամաւորների հայացքներն ու օրակարգը, այդուհանդերձ պէտք է ջանք գործադրեն եւ մէկ թիմ դառնան՝ հայ համայնքին յուզող խնդիրները առաջ մղելու համար:

«Որպէս Լիբանանի երեսփոխաններ երկրի հետ կապւած զանազան խնդիրներ ունենք, որոնցից առաջնահերթը քաղաքացու աւելի բարւոք կեանք ապահովելն է, ենթակառուցւածների խնդիրը լուծելն է: Իսկ հայկական իմաստով՝ բնականաբար մեր ձգտումը պէտք է լինի համայնքի հզօրացումը, ինչպէս նաեւ մեր ինքնութեան պահպանման ամրացումը»,- նշում է լիբանանահայ պատգամաւորը:

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Լիբանանը նոր օրէնսդիր մարմին է ընտրել փոփոխւած ընտրական օրէնսգրքով, որը ըստ տարբեր գնահատականների շատ ընդհանրութիւններ ունի հայաստանեան ընտրական օրէնսգրքի հետ, ինչը Լիբանանում եւս բուռն քննարկումների ու դժգոհութիւնների տեղիք էր տւել: Այդուհանդերձ իշխանութիւնները համոզւած են, որ հէնց այդ տեսքով ընտրական օրէնքն է ի վիճակի զսպել ներքին անկայունութիւնը:

Լիբանանահայ «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարեանի կարծիքով երկրի նորընտրիր խորհրդարանը ներկայիս տեսքով կարող է նպաստել երկրի կայունութեանը եւ ճգնաժամերի յաղթահարմանը:

«Ես կարծում եմ, որ ստատուս-քւոն հիմնականում կը պահպանւի: Գոյացել է համալիբանանեան ընդհանուր կամք դրսեւորելու վճռականութիւն, բազմաթիւ խնդիրներ են լուծւել շնորհիւ բոլոր կողմերի միջեւ կայացած ընդհանուր համախոհութեան, որը հեշտ չի եղել, բազմաթիւ ճգնաժամերով է անցել: Ե՛ւ ներքին, եւ՛ արտաքին առումներով կայ որոշակի միտում, կան որոշակի վարքագծեր, որոնք այս պահի դրութեամբ փորձում են Լիբանանը դուրս պահել տարածաշրջանային այս պատերազմական եւ լարւած մթնոլորտից: Նախադրեալները դա են յուշում»,- ասում է «Ազդակ» թերթի խմբագիրը:

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

  • Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Փաշինեանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանում Հայաստանի դեսպանութիւնում հանդիպել է այդ երկրում գործող հայ աւանդական կուսակցութիւնների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Սոցիալ դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան եւ Ռամկավար ազատական կուսակցութեան ներկայացուցիչներին:

  • Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է
    Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է

    Աշխատանքային այցով Լիբանանում գտնւող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի, այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, եւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Սաադ Հարիրիի հետ: 

  • Ակնարկ. Առաջնահերթը երկու հայ նախարար ունենալն է
    Ակնարկ. Առաջնահերթը երկու հայ նախարար ունենալն է

    Վերջին օրերուն որոշ նախադրեալներ փոխանցուած էին, որ Լիբանանի կառավարութեան ոդիսականը աւարտելու նախօրեակին է եւ թէ լիբանանահայութեան չափաբաժինի յարգումը խնդրոյ առարկայ է: Այլ խօսքով, երեսուն հոգինոց կառավարութեան մէջ լիբանանահայութեան պիտի վերապահուի նախարարական մէկ աթոռ:

  • ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն հանդիպումներ ունեցաւ Հարիրիի եւ Պասիլի հետ
    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն հանդիպումներ ունեցաւ Հարիրիի եւ Պասիլի հետ

    Երեսփոխան Բագրատունի շեշտեց, որ կառավարութեան կազմութեան նպատակով ընթացած առաջին խորհրդակցութիւններէն իսկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն պահանջած է 30 հոգինոց կառավարութիւն մը, որուն մէջ պէտք է ներկայացուին լիբանանեան քաղաքական բոլոր ուժերն ու համայնքները, «նոյնիսկ անոնք, որոնք դժբախտաբար մինչեւ օրս կը նկատուին փոքրամասնութիւններ: Մինչդեռ այս երկրին մէջ բոլորս փոքրամասնութիւններ ենք»,- ըսաւ ան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։