Հա

Ազգային

09/05/2018 - 10:50

Արմէն Ռուստամեան. «Յաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան յաղթանակի հասնելը»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի ելոյթը Ազգային ժողովի յատուկ նիստին՝ վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ.

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի ելոյթը Ազգային ժողովի յատուկ նիստին՝ վարչապետի ընտրութեան հարցի քննարկման ժամանակ.

«Յարգելի խորհրդարան,

Սա մեզ համար ըստ էութեան նոր ընտրութիւն չէ, այլ վերաքւէարկութիւն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մէջ բովանդակային առումով որեւէ փոփոխութիւն չի կարող լինել: Աւելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնը, այլ առաջադրել ենք նրան վարչապետի պաշտօնում:

Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը, իհարկէ, կարող էր տեղի ունենալ մէկ շաբաթ առաջ, բայց տեղի է ունենում մէկ շաբաթ ուշ, սակայն, ինչպէս ասում է մեր ժողովուրդը, ուշ լինի՝ նուշ լինի: Հիմա այս ընտրութիւնը դարձել է հասունացած ու անհրաժեշտ: Չեմ ուզում կրկնել մեր նախկին հիմնաւորումները:

Ուզում եմ յիշեցնել շարժման ղեկավարներին մի յայտնի ճշմարտութիւն, որ իրական եւ բոլորին ծառայող յեղափոխութիւնը ոչ թէ աւարտւում, այլ սկսում է իշխանութեան գալով, նաեւ աւելացնել, որ յաղթանակ պահելը պակաս կարեւոր չէ, քան յաղթանակին հասնելը:

Սա է մեզ սովորեցնում հէնց այսօրւայ խորհուրդը: Մենք միասին էինք եւ ազատագրեցինք Շուշին, միասին պէտք է մնանք, որ պահենք Շուշին հայկական եւ ոչ միայն Շուշին, այլեւ այսօրւայ արդէն 42 հազատ քառ. կմ դարձած նոր Հայաստանն ու Արցախը:

Մայիսը եղել է հայութեան յաղթանակների ամիսը, թող այս նոր յաղթանակը դառնայ շարունակութիւնը հայ ժողովրդի յաղթահարշաւի: Յաղթահարշավ, որի բերկրանքը մշտապէս թող ուղեկցի մեր ժողովրդին»:

Յարակից լուրեր

  • Ժողովրդավարական ընտրութիւնների հասնելուն դեռ ճանապարհ կայ
    Ժողովրդավարական ընտրութիւնների հասնելուն դեռ ճանապարհ կայ

    ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ձեւակերպմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում Դաշնակցութիւնը պարտւեց, որովհետեւ ժողովուրդը գնահատեց անձը, ոչ թէ գաղափարը:

  • Մեղաւորները պէտք է պատասխան տան անկախ իրենց` մինչեւ այս ունեցած կարգավիճակից. Ռուստամեանը` Քոչարեանի կալանաւորման մասին
    Մեղաւորները պէտք է պատասխան տան անկախ իրենց` մինչեւ այս ունեցած կարգավիճակից. Ռուստամեանը` Քոչարեանի կալանաւորման մասին

    Այս ընտրութիւններով պայմանաւորւած չենք ցանկացել քաղաքական յայտարարութիւն կատարւի, մանաւանդ լռութեան օրը, հիմա էլ դեռ ընտրական գործընթացներն են եւ այդ պատճառով է, որ մենք հանգամանալից այդ հարցին չենք անդրադարձել. քւէարկելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանն` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ՀՅԴ-ն յայտարարութիւն չարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման վերաբերեալ ինչպէս առաջին անգամ: 

  • Արմէն Ռուստամեանը քւէարկել է յանուն հողի ու հայի
    Արմէն Ռուստամեանը քւէարկել է յանուն հողի ու հայի

    Ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի այս ընտրութիւններից, յանուն այդ ակնկալիքների արդարացման, յանուն ժողովրդի չհիասթափւելու, երկրի ապագայի եւ յանուն հողի ու հայի է քւէարկել ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանը: 

  • Արմէն Ռուստամեան. «Արցախի հարցը Դաշնակցութեան համար սրբութեան սրբոցն է»
    Արմէն Ռուստամեան. «Արցախի հարցը Դաշնակցութեան համար սրբութեան սրբոցն է»

    ՀՅԴ համապետական ցուցակը գլխաւորող, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը երէկ՝ դեկտեմբերի 5-ին Հ1 հեռուստաընկերութեան եթերում ՀՀ ԱԺ ընտրութիւններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների առաջին համարները ներկայացնող թեկնածուների միջեւ կայացած հեռուստաբանավէճ ընթացքում նշեց, որ ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իրապէս նոր փոփոխութիւնների համար դուռ բացեց: Սակայն շարժման արդիւնքը բերեց մարդափոխութեան` պարզապէս Սերժ Սարգսեանին փոխարինեց Նիկոլ Փաշինեանը:

  • Հրանտ Մարգարեան.  «Այսօրւայ ղեկավարութիւնը Լեւոնի դպրոցն է աւարտել
    Հրանտ Մարգարեան. «Այսօրւայ ղեկավարութիւնը Լեւոնի դպրոցն է աւարտել

    «Այս նոր սերունդը պէտք է ըմբոստանայ Լեւոնի (Լեւոն Տէր-Պետրոսեան-ԽՄԲ.) մշակոյթը մեր օրեր փոխադրած ուժի դէմ: Մենք չպէտք է ունենաք տպաւորութիւն, որ Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել»,- ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը դեկտեմբերի 4-ին այս կոչով դիմեց երիտասարդ դաշնակցականներին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։