Հա

Ազգային

15/05/2018

Արթուր Եղիազարեան. «ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի մէջ չի մտել»

Այսօր` մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արթուր Եղիազարեանը, խօսելով կոալիցիոն կառավարութիւնից ՀՅԴ-ի դուրս գալու վերաբերեալ, նշեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրի շրջանակում առաջ քաշւած խնդիրների լուծումը դանդաղել էր:

«alikonline.ir» - Այսօր` մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արթուր Եղիազարեանը, խօսելով կոալիցիոն կառավարութիւնից ՀՅԴ-ի դուրս գալու վերաբերեալ, նշեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրի շրջանակում առաջ քաշւած խնդիրների լուծումը դանդաղել էր: Գրում է «yerkirmedia.am»-ը:

«Կոալիցիան քաղաքական գործընթաց է, ամուսնութիւն չէ։ Եղաւ այլ իրավիճակ, կոալիցիան աւտոմատ կերպով դադարեց գործել։ Խնդիր չենք դրել նոր կառավարութեան կազմում լինել։ Քաղաքական առեւտրի մէջ չենք մտել։ Կոալիցիայով ՀՀԿ-ի հետ ամրագրւած խնդիրների լուծումը դանդաղել էր: Որքանով պէտք է եղել նոր կառավարութեանը աջակցենք, աջակցել ենք»,- ասաց Եղիազարեանը։

Անդրադառնալով Աղւան Վարդանեանի կողմից պատգամաւորական մանդատը վայր դնելու հարցին՝ Եղիազարեանը պատասխանեց. «Աղւան Վարդանեանը բարոյեական գտնւեց, վայր դրեց մանդատը, սահմանադրականութեան հետ կապւած հարց չկայ»,- նշեց բանախօսը։

Յարակից լուրեր

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»

    ԱԺ-ում շարունակւում է ԱԺ պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն եւ նրան ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրերի քննարկումը:

  • Արթուր Եղիազարեան. «Մէկը ճիշտ պէտք է լինի…»
    Արթուր Եղիազարեան. «Մէկը ճիշտ պէտք է լինի…»

    Չեմ կարող հաւատալ, որ մէկին գցելու համար, նախքան հետաքննութեան աւարտն ու դատական գործընթացը՝ հնարաւոր է նման ծանր բարոյահոգեբանական հետեւանքներ ունեցող պաշտօնական սուտ յայտարարութիւն անել այդ կապակցութեամբ։ Երկու դէպքն էլ չեմ կարողանում հաւատալ։

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»

    Յունիսի 11-ին կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ բանավէճ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասեանն ասաց, թէ երբեք չի եղել դէպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, կողմ քւէարկի պարտադիր կուտակային համակարգին, եւ այս անգամ էլ մնում է իր տեսակէտին: 

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ
    ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։