Հա

Ազգային

16/05/2018 - 15:00

Ձեզ ո՞վ է սնանում

Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։

Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։

Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

 

Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։

Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։

Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։

Խօսքի ազատութեան արգելակողները Դաշնակցութեանը ամբաստանում են խօսքի ազատութեան ոտնահարումով։

Իրանց կազմակերպական գործերը միահեծանութեամբ վարողները Դաշնակցութեանը պիտակաւորում են մենատիրութեաբ։

Իրանց գրպանի շահի համար որեւէ կառավարութեան հետ գործակից եւ մեղսակից դառնալու պատրաստ մարդիկ Դաշնակցութեանը վերագրում են իրանց յետին նպատակները։

Իրանց սեփական շրջանակներում տիւ ու գիշեր կաշառակերութեամբ յղփացողները փորձում են Դաշնակցութեանը պիտակաւորել կաշառակերութեամբ։

Հայ կեանքից ներս յատուկ տեսակ են այս մարդիկը։ Այնպիսի տեսակ, որ մինչեւ իսկ լծուել է Հայկական Ափիւռքը պառակտելու եւ թուլացնելու առաքելութեան՝ օտարոտի յանձնարարականով։

Ախր, հերիք է։ Արժանապատուութիւն չունէ՞ք։ Աւելի ճիշդ, քաջութիւն չունէ՞ք։

Ձեզ պէս խրտուիլակներ շատ է տեսել Դաշնակցութիւնը։ Ձեզմով երբեք էլ չէ մտահոգուած Դաշնակցութիւնը։

Ձեր նման մարդիկ օտարածին դրամանիշով սնանողներ էք։ Շարունակէ՛ք սնանիլ։

Դաշնակցութիւնը սնանում է Հայաստանի անվտանգութեամբ եւ հայրենի ժողովրդի բարգաւաճութեամբ։

Դաշնակցութիւնը սնանում է հայրենիքի անկախութեան պահպանումով եւ ժողովրդավարութեան ամրապնդումով։

Դաշնակցութիւնը սնանում է Արցախի անկախութեամբ եւ Արցախեան հողատարածքների պաշտպանութեամբ։

Դաշնակցութիւնը սնանում է Սփիւռքի անքակտելիութեամբ եւ գաղթօճախների քաղաքականացումով։

Եւ տակաւին Դաշնակցութիւնը սնանում է հայրենական հողատարածքների ազատագրումով։

Դուք սնանում էք ռուբլիով, տոլարով կամ որեւէ այլ օտար դրամանիշով։

Լաւ իմացէ՚ք։ Դաշնակցութիւնը սնանում է միայն միացեալ Հայաստանով, ամբողջական Հայութեամբ, եւ միակամ ու պահանջատէր Սփիւռքով։

Մայիս 15, 2018
Լոս Անճելըս

Յարակից լուրեր

  • Դաշնակցութիւնը ուրիշ կուսակցութիւնների նման չէ
    Դաշնակցութիւնը ուրիշ կուսակցութիւնների նման չէ

    Դաշնակցական մտաւորական, հրապարակաիգիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքի էջում գրել է. «Վարէն մինչեւ իշխանական մակարդակներ գործում են բթամիտներ, որոնք Սփիւռքը պառակտելու իրենց ցնորածին ծրագրի երազը տեսնում են Դաշնակցութիւնը պառակտուած տեսնելու իրենց միւս երազին մէջ։

  • Հայաստանը Արցախ է (Վարչապետի շնորհաւորագրի խռպոտ ձայնին առիթով)
    Հայաստանը Արցախ է (Վարչապետի շնորհաւորագրի խռպոտ ձայնին առիթով)

    Սեպտեմբեր 2-ին համայն հայութիւնը, հայրենական հողերէն մինչեւ Սփիւռքեան գաղթօճախները, շնորհաւորեցին Արցախի Հանրապետութեան անկախութեան 28-րդ տարեդարձը։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը միացաւ ժողովուրդին՝ նշելու համար Արցախի անկախութեան տօնը։

  • Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…
    Ղեկավարում ալ կայ, ղեկավարում ալ…

    Դաշնակցական մտաւորական, հրապակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ի վերջոյ ունինք ղեկավարում, պէ՚տք է ունենանք, որպէսզի առաջ ընթանայ ազգային կեանքը։ Հարցը, սակայն, ղեկավարումի որակին եւ կարողութեան մասին է։ Ղեկավարումի մակարդակին աթոռի վրայ նստած պատահական մարդ կրնայ գնահատուիլ ո՚չ թէ իր անձին սեփական քարոզչութեամբ, այլ իր նախաձեռնած աշխատանքով՝ յօգուտ հաւաքականին։

  • Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը
    Ո՞վ է կորցրել Համահայկական օրակարգը

    Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ձախէն եւ աջէն խօսում են Համահայկական օրակարգի մասին։ Ըստ հայկական սովորութեան, այս հարցը եւս վերածուել է լոզունգի։ Այսօր մենք չունենք այն ղեկավար սերունդը, որ ատակ է պատկերացնել, տեսլականացնել, ծրագրել եւ պահանջուած աշխատանքի միջոցներն ու ճանապարհը ներկայացնել ժողովրդին։

  • Սեւրի Դաշնագրին հրամայականը Հայաստանին եւ Սփիւռքին
    Սեւրի Դաշնագրին հրամայականը Հայաստանին եւ Սփիւռքին

    Հայաստանը եւ Սփիւռքը գտնուած են եւ պիտի շարունակեն գտնուիլ Սեւրի Դաշնագրի հրամայականին դիմաց։ Այս դաշնագրի տրամադրութիւնները կը սահմանեն մեր հաւաքական գոյատեւելիութեան նախադրեալները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։