Հա

Ազգային

19/05/2018 - 10:40

Արսէն Համբարձումեան. «Ընտրութիւնների նախապատրաստութեան համար ժամանակ է պէտք»

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինեանի պնդումներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է անցկացւեն հէնց այս տարւայ ընթացքում, քաղաքական շրջանակներում պնդում են, որ դա անհնարին է։ Բանն այն է, որ Վենետիկի յանձնաժողովի որդեգրած սկզբունքների համաձայն՝ Սահմանադրութեան կամ սահմանադրական օրէնքում ընտրակարգի փոփոխութիւնից առնւազն մէկ տարի յետոյ կարող են միայն ընտրութիւններ անցկացնել։ Իսկ առայժմ նոյնիսկ փոփոխութիւնների ժամկէտները յայտնի չեն։

«alikonline.ir» - Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինեանի պնդումներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է անցկացւեն հէնց այս տարւայ ընթացքում, քաղաքական շրջանակներում պնդում են, որ դա անհնարին է։ Բանն այն է, որ Վենետիկի յանձնաժողովի որդեգրած սկզբունքների համաձայն՝ Սահմանադրութեան կամ սահմանադրական օրէնքում ընտրակարգի փոփոխութիւնից առնւազն մէկ տարի յետոյ կարող են միայն ընտրութիւններ անցկացնել։ Իսկ առայժմ նոյնիսկ փոփոխութիւնների ժամկէտները յայտնի չեն։

Ի դէպ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը՝ արտահերթ ընտրութիւնների իրենց պատկերացումների մասին խօսելիս, «hraparak.am»-ի հետ զրոյցում կրկին յիշեցրել է այդ պահանջի մասին՝ ասելով նաեւ, որ ընտրութիւնների երկրորդ նախապայման պէտք է հանդիսանայ քաղաքական ուժերի համաձայնութիւնը, որովհետեւ, Համբարձումեանի խօսքով, պէտք է բոլոր քաղաքական ուժերը, որոնք ցանկութիւն ունեն մասնակցելու ընտրութիւններին, նախապատրաստւելու ժամանակ ունենան․

«Արտահերթ ընտրութիւնները պէտք է անցկացւեն ողջամիտ ժամկէտներում, անկախ քաղաքական հաշւարկներից, ցանկութիւններից եւ մօտեցումներից, Հայաստանում մէկ անգամ պէտք է ունենանք ազատ, անկախ ընտրութիւններ, որը կը լինի նախադէպ յաջորդ ընտրութիւնների համար, իսկ դրա համար ընտրութիւններին պէտք է գնալ լաւ նախապատրաստւած, ինչը ենթադրում է, որ Ընտրական օրէնսգրքում եւ յարակից փաթեթներում պէտք է կատարւեն փոփոխութիւններ, տեխնիկական բազմաթիւ խնդիրների լուծում՝ մատնահետքերի հետ կապւած, էլեկտրոնային քւէարկութեան հետ կապւած, ընտրացուցակների եւ այլն, իսկ այս ամենը ենթադրում է ժամանակ եւ ֆինանսներ»։

Յարակից լուրեր

  • Էմբրիոնին հասնելու արւեստը
    Էմբրիոնին հասնելու արւեստը

    Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

  • Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»
    Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»

    Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

  • Անթիլիասում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինեանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիպումը
    Անթիլիասում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինեանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիպումը

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում երէկ Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ:

  • Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը
    Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը

    Ապրիլ-մայիս ամիսներին «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւած պետական յեղաշրջման արդիւնքում իշխանութիւնը բռնազաւթած Նիկոլ Փաշինեանն անմիջապէս «դուխով» անցաւ իր բռնատիրական ռեժիմի հաստատմանն ուղղւած քայլերին:

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։