Հա

Ազգային

24/05/2018 - 08:50

Արմէն Ռուստամեան. «Պէտք է յստակ դառնայ` խմբակցութիւններից որն է ընդդիմադիր, որը` կառավարող»

ՀՀ ԱԺ-ում երէկ՝ մայիսի 23-ին լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանից հետաքրքրւեցին` արդեօ՞ք հնարաւոր է ստորագրւի կոալիցիոն յուշագիր ՀՅԴ, «Ելք» եւ «Ծառուկեան» խմբակցութիւնների միջեւ:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ-ում երէկ՝ մայիսի 23-ինբ լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանից հետաքրքրւեցին` արդեօ՞ք հնարաւոր է ստորագրւի կոալիցիոն յուշագիր ՀՅԴ, «Ելք» եւ «Ծառուկեան» խմբակցութիւնների միջեւ: Ռուստամեանը պատասխանեց, որ կայ մի խնդիր, որ բաց է մնացել: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«ԱԺ կանոնակարգ» օրէնքով նախատեսւած է, որ պէտք է լինեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցութիւններ: Կանոնակարգ- օրէնքի 7-րդ յօդւածը սահմանում է` ինչպէս դա պէտք է առաջանայ: Յօդւածի մի մասով ասւում է, որ դա տեղի կարող է ունենալ 54 եւ աւելի տոկոս ձայն ունեցող ուժերի միջեւ, այսինքն` նրանք ձեւաւորեն կոալիցիա, բայց այդ մասով չի տեղաւորւում, քանի որ այդպէս կը նշանակի, որ Հանրապետականն է շարունակում մնալ կառավարող, որը կառավարութիւն չի ձեւաւորել: Բայց կայ յօդւածի միւս մասը, որում ասւում է, որ կոալիցիայի հյուշագիր ստորագրած խմբակցութիւնները, դրա մասին յայտարարելով, համարւում են կառավարող, եւ ովքեր կառավարութեան ձեւաւորման մասին այդ յուշագիրը չեն ստորագրել, դառնում են ընդդիմադիր»,- բացատրեց պատգամաւորը:

Ռուսւտամեանի կարծիքով` յօդւածի հէնց երկրորդ մասով էլ պէտք է առաջնորդւել: «Դա արդէն տեղի ունեցած պէտք է լինէր: Մենք ֆորմալ առումով յայտարարել ենք, որ դուրս ենք եկել կոալիցիայից: Նախատեսւած է, որ եթէ դուրս ես գալիս կոալիցիայից, դառնում ես ընդդիմադիր, բայց մենք նոր կառավարութիւն ենք ձեւաւորել, եւ այս իրավիճակը անհասկանալի է ոչ միայն մեր պարագայում, այլեւ` ընդհանրապէս»,- նշեց նա:

Դիտարկմանը` ստացւում է, որ քաղաքական այս վիճակն իրաւաբանանական ոչ մի կանոնի մէջ չի տեղաւորւում, պատգամաւորն արձագանգեց. «Քանի որ ֆորսմաժորային իրավիճակի հետեւանք է այս ամէնը, բնականաբար, կարող են առաջանալ իրաւական կազուսներ, որոնք պէտք է կարգաւորւեն, բայց լուծման հնարաւորութիւնը, կարծում եմ, այն է, որ հէնց երեւի յուշագրի ստորագրման միջոցով պէտք է կառավարող եւ ընդդիմադիր խմբակցութիւններ առաջանան»:

Նա միեւնոյն ժամանակ ասաց, որ հարցը բարձրացրել են: « «Ելք»-ում քննարկում են այդ խնդիրը: Դեռեւս չենք հասել որոշակի եզրահանգման, բայց ես իմ կարծիքին եմ մնում, որ, ի վերջոյ, շատ յստակ պէտք է լինի` անկախ նրանից` փոքրամասնութեան կառավարութիւն է, թէ` ինչ, բայց պէտք է յստակ դառնայ` խմբակցութիւններից որն է ընդդիմադիր, որը` կառավարող»,- շեշտեց պատգամաւորը:

Ռուստամեանը յաւելեց, որ խնդիր չի դնում, որ պէտք է կոալիցիոն յուշագիր ստորագրւի: «Ես ասում եմ, որ պէտք է պարզաբանւի եւ յստակ դառնայ` կանոնակարգը պարտադրում է, որ խորհրդարանում պէտք է լինեն կառավարող եւ ընդդիմադիր պատգամաւորներ»,- ասաց նա:

Պատգամաւորը նաեւ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինեանն է ցանկութիւն յայտնել, որ ձեւաւորւի կառավարութիւն` իրենց մասնակցութեամբ: «Մենք ասել էինք, որ կաջակցենք Փաշինեանին, բայց չենք հաւակնում պաշտօնների: Առաջարկը եղել է Փաշինեանի կողմից: Մենք սա համարել ենք նորմալ եւ պորտֆելների ու նման այլ հարցերի հետ կապւած  որեւէ սակարկութիւն չի եղել»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։