Հա

Ազգային

24/05/2018

Իսրայէլի խորհրդարանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին

Իսրայէլի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նախագիծը վերջնական քննարկման կը դրւի մայիսի 30-ին: 

«alikonline.ir» - Իսրայէլի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նախագիծը վերջնական քննարկման կը դրւի մայիսի 30-ին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Երուսաղէմի Հայ Դատի յանձնախմբի անդամ Նոյեմ Նալբանդեանը:

Նա յայտնեց, որ մայիսի 23-ին Կնեսետում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նախագծի վերաբերեալ քննարկումներ են անցկացւել, որոնց արդիւնքում որոշւել է նախագիծը վերջնական քննարկման դնել մայիսի 30-ին:

Նոյեմ Նալբանդեանը յոյս յայտնեց, որ մայիսի 30-ին Կնեսետը վերջապէս կընդունի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու որոշում՝ ընդգծելով, որ մայիսի 23-ին կայացած քննարկումներն ընդհանուր առմամբ անցել են դրական մթնոլորտում: «Այսօրւայ քննարկումների ընթացքում Իսրայէլի խորհրդարանի խօսնակը յայտարարել է, որ ամօթ է, որ Իսրայէլը ձգձգում է այս հարցը: Մենք հաւատում ենք, որ մայիսի 30-ին ի վերջոյ Ցեղասպանութիւնը ճանաչելու որոշում կընդունւի: Յոյս ունեմ, որ այդ օրը ձեզ լաւ նորութիւն կը յայտնեմ»,- ասաց նա:

Մայիսի 23-ին կայացած քննարկումների ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչները յայտարարել են, որ Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնները իրենց խնդիրը չեն՝ շեշտելով, եթէ հարցը դրւելու է քւէարկութեան, ապա պէտք է ընդունւի՝ անկախ նրանից, թէ ինչ յարաբերութիւնների մէջ են Թուրքիան եւ Իսրայէլը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։