Հա

Ազգային

29/05/2018 - 10:30

Արամը ներկայացնում է այդ 30 տարւայ ողջ պայքարը. Դաշնակցականներն այցելել են Արամ Մանուկեանի գերեզմանին

Երէկ մայիսի 28-ին` Առաջին Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմին էին այցելել դաշնակցականները: Այնտեղ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանը, Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը, եւ այլոք:

«alikonline.ir» - Երէկ մայիսի 28-ին` Առաջին Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմին էին այցելել դաշնակցականները: Այնտեղ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանը, Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը, եւ այլոք:

«yerkir.am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն անդրադառնալով հարցին` արեօ՞ք այսօր` հարիւր տարի անց, ճիշտ է գնահատւում անկախութեան արժէքը, ասաց, որ դեռ անհրաժեշտ չափով այն չի գնահատւել:

«Փաստն այն է, որ մենք ենք հիմա Արամ Մանուկեանի գերեզմանի մօտ: Արամ Մանուկեանի տեսակը մեր պետական այրերի, մեր քաղաքական գործիչների համար իսկապէս պէտք է ուղեցոյցը, ուղղորդողը, ընդօրինակւող կերպարը լինի, որն այդպէս չէ: Դեռ անհրաժեշտ չափով չի գնահատւել, բայց, կարծում եմ, այսքան ուշացումով նոր սկիզբը կը լինի, որ ամէն օր աւելի շատ կարողանանք հասկանալ այդ սերունդի եւ նրա ամենավառ ներկայացուցիչ Արամի դերակատարութիւնը հայկական իրականութեան, հայկական պատմութեան մէջ: Մենք մեր ժողովրդի անկման ընթացքը կասեցրել ենք 1918 թւականին, եւ նոր վերելքի շրջան ենք սկսել` պետականութեան վերականգնումով»,- ասաց նա:

Մարգարեանը նկատեց, որ ամէն ինչի հիմքում եղել է մի ամբողջական սերունդ, մի կազմակերպութիւն, մի ժողովուրդ, որի ամենաբիւրեղեակ կերպարը եղել է Արամ Մանուկեանը: «Նա ներկայացնում է այդ ամբողջ սերունդը, այդ 30 տարւայ ազատագրական պայքարը: Մենք 30 տարւայ մղած պայքարով կարողացանք վերագտնել կորցրած ռազմական ուժը, կարողացանք նաեւ քաղաքական ինքնուրոյն ազդակ դառնալ տարածաշրջանում: Այո, կարողացանք այդ ողբերգական պահին ամենամեծ սխրանքը գործել` ստեղծելով Հայկական պետականութիւնը»,- ընդգծեց նա:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանն էլ նշեց, որ հարիւր տարի առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հայ ժողովրդի կողմից կատարւած սխրանքի արդիւնքում մենք նոր էջ բացեցինք մեր պատմութեան մէջ, եւ մայիսեան հերոսամարտերն եկան ամրագրելու հայկական նոր վերածննդի սկիզբը: «Այսօրւայ հեռաւորութիւնից դժւար է գերագնահատել այն սխրանքը, որը կատարւեց 100 տարի առաջ: Պէտք է արձանագրել, որ ՀՅԴ քաղաքական ղեկավարութեան եւ բազմաթիւ նւիրեալ հայորդիների ջանքերով կարճ ժամանակահատւածում միս ու արիւն ստացաւ մեր նորանկախ պետականութիւնը»,- ասաց նա:

Նրա խօսքով` կարեւոր է, որ մենք մեր գնահատանքի խօսքը կարողանանք այսօր հնչեցնել մեր պետականութեան հիմնադիր այրերին եւ առաջին հերթին Արամ Մանուկեանին: «Առանց Արամ Մանուկեանի, առանց այն նւիրեալ զաւակների, ովքեր ոգեշնչեցին, ոգեւորեցին, հաւատացին, հատաւացրեցին եւ իրենց հետեւից տարան յաղթանակի, դժւար կը լինէր պատկերացնել այն յաջողութիւնը, որը մենք արձանագրեցինք 1918 թւականին»,- եզրափակեց նա:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանն էլ նշեց, որ Մայիս 28-ն իր համար մեր նորագոյն պատմութեան մեծագոյն թւականն է, եւ որ մայիս 28-ի շնորհիւ է, որ Հայաստանը վերադարձաւ աշխարհի քարտէզին: «Մայիսի 28-ի յաղթանակների հայ ժողովրդի պայքարի վճռականութեան համահայկական ջանքի արդիւնք էր առաջին Հանրապետութիւնը, վերականգնւեց պետականութիւնը»,- ասաց նա:

Նրա խօսքով` Արամ Մանուկեանն այդ ժամանակւայ սիրտն ու միտքն էր: «Արամ Մանուկեանը հանդիսացաւ այն հիմքը, ում շնորհիւ յայտարարւեց Հայաստանի անկախութիւնը»,- շեշտեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։