Հա

Ազգային

13/06/2018 - 15:00

Արմէն Ռուստամեան. «Արծւիկ Մինասեանի հրաժարականի անհրաժեշտութիւն չկայ»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը չի կարծում, որ Արծւիկ Մինասեանի հրաժարականի անհրաժեշտութիւնը կայ: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նա նշեց. «Մանէ Թանդիլեանի պարագան մի քիչ այլ էր, որովհետեւ նա այդ ոլորտի ղեկավարն էր եւ ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժւել էր»։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը չի կարծում, որ Արծւիկ Մինասեանի հրաժարականի անհրաժեշտութիւնը կայ: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նա նշեց. «Մանէ Թանդիլեանի պարագան մի քիչ այլ էր, որովհետեւ նա այդ ոլորտի ղեկավարն էր եւ ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժւել էր»։ Փորխանցում է «yerkir.am»-ը:

Ռուստամեանն ընդգծեց, որ այս իրավիճակում պէտք է հետեւողական լինել, եւ պէտք է լուծւի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։ Պատգամաւորն ասաց, որ կառավարութիւնում քննարկւող հարցը ոչ թէ վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղւած էր մեղմացման ճանապարհներ գտնելուն։

«Վարչապետն էլ արձանագրել է, որ սահմանադրականութիւնը պահպանելու խնդիր կայ, արդարութիւնը վերականգնելու խնդիր կայ։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը լուծել արդար եւ սահմանադրական նորմերի մէջ տեղաւորելով։ Սա որպէս միջանկեալ քայլ է կատարւում` ամսի 1-ին վիճակը թեթեւացվւում է»,- նշեց նա։

Ռուստամեանն ասաց, որ քննարկման ժամանակ ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն, որ այս հարցը օրակարգից չի վերանում: «Մենք պէտք է գնանք դէպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանւի։ Դա է խնդիրը»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դէպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն չպաշտպանեց Թանդիլեանի մօտեցումը, որ մէկ տարով պէտք է հետաձգել օրէնքի ընդունումը, Ռուստամեանը պատասխանեց. «Մենք պաշտպանել ենք այդ նախագիծը, բայց չի քննարկւել այդ նախագիծը։ Մենք չենք օրակարգը ձեւաւորում, կառավարութեան գործունէութեան կարգ կայ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։