Հա

Ազգային

14/06/2018 - 11:20

Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ

 

Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

Դաշնակցութիւնը միշտ անհաւասար պայքարի մէջ է եղել հայ ժողովրդի թշնամիների հետ: Երկար տարիներ հակաադաշնակցական հոսանքների միջոցով առեւանգւել կամ ահաբեկւել են կուսակցութեան մի շարք պատասխանանտուներ, իսկ մերօրեայ եւ զարգացած աշխարհում, ուր արդիականացւել է նաեւ թշնամիների հարւածի ձեւը, ֆիզիքական տեռորի փոխարէն կիրառւում են այլ ձեւեր. այսօր սոցցանցերում եւ զանզան լրատւամիջոցներում յաճախ են նկատւում կուսակցական պատասխանանտուների նկատմամբ բարոյական տեռորի իրականցումը, որը հիմնւած է սին եւ շինծու մեղադրանքների ու զրպարտանքների վրայ: 

Անշուշտ այս բոլորը չեն կարողացել կուսակցութեանը շեղել իր գաղափարից ու սկզբունքներից եւ նա նոյնպէս շարունակում է իր ծառայութիւնը մատուցել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ առանց որեւէ  փողահարութեամբ. նրա հիմնախնդիրներն են՝ երկրի անվտանգութեան պահպանումը, ժողովրդավարութեան ամրապնդումն ու արտաքին ուժերի միջամտութեան չէզոքացումը: Նա  պատկանում է հայ ազգին եւ հետամուտ է նրա հարցերի լուծման ու շահերի իրականացման խնդրներին: Այս կուսակցութեան համար իր հիմնադրումից ցայսօր բացարձակ արժէք են եղել՝ հայրենասիրութիւնը, անանձնականութիւնը, անձնազոհութիւնը, ժողովրդավարութիւնն ու արդար աշխատանքը:

Դաշնակցութիւնն սկզբունքային կուսակցութիւն է եւ միշտ եղել է կազմակերպւած ու միասնական՝ իր բոլոր մարմիններով հանդերձ: Կուսակցութեան զանազան մարմիններում, ինչպէս նաեւ պարզ անդամների մօտ կանոնագրային պարտաւորութիւնից բացի՝ գոյութիւն ունի ընտանիքի հասկացութիւնը՝ կազմւած հայկական նահապետական աւանդոյթներով ու կարգերով, եւ դա է թշնամիներին սարսափեցնող հանգամանքը, քանի որ այս կառոյցի անդամներն ու մարմինները բոլոր մարտահրաւէրները դիմագրաւում են ինչպէս մէկ ընտանիքի անդամներ:     

Վերջերս դարձեալ աշխուժացաւ հակադաշնակցական ուժերի սադրիչ մեքենան. նրանք օգտւելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետեւանքով ստեղծաւած պայմաններից ու Դաշնակցութեան դիրքորոշումներից, մի նոր մարտահրաւէր նետեցին կուսակցութեան առջեւ եւ փորձեցին խախտելով կուսակցականների միասնականութիւնը՝ պառակտել նրա շարքերը:

Սակայն ինչպէս միշտ այս մեծ ընտանիքն իր տարածուն ցանցով՝ սկսած Հարաւային Ամերիկայից մինչեւ Եւրոպա, Միջին Արեւելք, Արցախ, Հայաստան եւ Աւստրալիա, մէկ բռունցք դարձաւ հակահարւածելու սպառնալիքներին ու սադրանքներին. մայիսի 29-ին, Երեւանում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի եւ Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավար մարմինների խորհրդակցական նիստում (մասնակցութեամբ կազմակերպութեան բոլոր շրջանների մարմինների ներկայացուցիչների), ժողովը ոչ միայն վերահաստատեց Հայաստանակենտրոն գործունէութեանը նոր թափ հաղորդելը, այլ նաեւ կուսակցութեան յանձնառութիւնը եւ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժողովրդական շարժման յաղթանակի գործում Դաշնակցութեան մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին:

Սա է Դաշնակցութեան ուժը, որը կարողանում է վեր կանգնել ցանկացած դաւադրութիւնից: Դաշնակցականների տրամաբանական մօտեցումն արժանի հակահարւած դարձաւ թշնամիներին, յատկապէս պատգամելով, թէ միակամ ու միասնական կուսակցութիւնը՝ իր գաղափարական մեծ ընտանիքի կարգապահ կեցւածքով՝ չէզոքացնելու է իւրաքանչիւր սադրանք եւ միայն աշխատելու է յանուն Հայաստանի ու հայ ժողովրդի:

9 յունիսի 2018
Նոր Ջուղա

Յարակից լուրեր

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

  • Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները
    Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները

    Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին յուշագիր էր ստորագրւում, կառավարութիւնում մէկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի եւ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ։ Թէ ինչու կառավարութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրւեց յուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսէն Համբարձումեանի հետ։

  • Մեր քայլերը եւ գործողութիւնները չենք պայմանաւորում այլ ուժերի քայլերի եւ գործողութիւնների հետ
    Մեր քայլերը եւ գործողութիւնները չենք պայմանաւորում այլ ուժերի քայլերի եւ գործողութիւնների հետ

    «ՀՅԴ-ն հաւատարիմ է մնում իր դիրքորոշումներին եւ մօտեցումներին, պէտք չէ հասարակութեանը քաղաքական ուժերի մօտեցումները ձեւախեղւած ներկայացնել, մենք դէմ չենք արտայայտւել, արտահերթ ընտրութիւնների անցկացման հետ կապւած որեւէ հարց չենք ունեցել, մենք դէմ ենք ժամկէտներին»,- ընդգծեց Արսէն Համբարձումեանը:

  • Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ
    Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ

    Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ, այսօր «Ազատութեան» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։