Հա

Ազգային

18/06/2018 - 10:50

Արմէն Ռուստամեան. «Բարեգործութեան դաշտն աւելի լիարժէք դարձնելու խնդիր կայ»

Ընտրութիւնների ժամանակ այս կամ այն բարեգործութիւնն անել ասւածը մենք արդէն տեսել ենք ու հասկացել, որ դա չարաշահւում է եւ օգտագործւում է որպէս ընտրակաշառքը թաքցնելու ձեւ:

«alikonline.ir» - Ընտրութիւնների ժամանակ այս կամ այն բարեգործութիւնն անել ասւածը մենք արդէն տեսել ենք ու հասկացել, որ դա չարաշահւում է եւ օգտագործւում է որպէս ընտրակաշառքը թաքցնելու ձեւ:

«tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով «Բարեգործութեան մասին» ՀՀ օրէնքի փոփոխութեանը եւ դրա շուրջ բարձրացած աղմուկին:

«Դրա դէմ, այո, պէտք է պայքարել: Կարծում եմ՝ բարեգործութեան դաշտն աւելի լիարժէք դարձնելու խնդիր կայ, քանի որ բարեգործութիւնն այն է, որ անում ես, բայց փոխարէնը որեւէ բան չես ակնկալում»,- ասաց Ռուստամեանը:

Պատգամաւորը, խօսելով նախագծին դէմ արտայայտւողների մասին, նշեց, թէ ինքը բերւած փաստերը մանրամասն չի ուսումնասիրել եւ յստակ չի կարող գնահատել: Միեւնոյն ժամանակ շեշտեց, թէ իր գնահատմամբ՝ ՀՀ-ում բարեգործութեան դաշտն իսկապէս պէտք է կարգի բերել:

«Ես դէմ արտայայտւողների փաստերը խորը չեմ ուսումնասիրել, բայց որ հարց կայ եւ այդ դաշտը պէտք է կարգաւորւի, դրա անհրաժեշտութիւնը տեսնում եմ»,- շարունակեց պատգամաւորը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդեօ՞ք օրէնքի նախագիծը «հալածում է» բարեգործներին, ՀՅԴ խմբակցութեան ղեկարարը յայտարարեց, թէ եթէ խնդիրներ կան օրինագիծը հղկելու հետ կապւած, ապա ինքը դէմ չէ:

«Բարեգործութեան մասին օրինագիծը նպատակ ունի յստակեցնել, որ բարեգործութիւնը լինի հէնց բարեգործութիւն, որ բարեգործը պէտք է որեւէ շահոյթ, շահ, նպատակ չհետապնդի, սա է հարցը»,- եզրափակեց Արմէն Ռուստամեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։