Հա

Ազգային

20/06/2018

Թաներ Աքչամ. «Հայոց Ցեղասպանութիւնը որպէս ուրւական հետապնդելու է թուրք ժողովրդին»

Թուրք յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. Լռութիւն, ժխտում եւ ուծացում» աշխատութիւնը հայերէն թարգմանւել է դեռ երկու տարի առաջ։

Երէկ, յունիսի 19-ին, արդէն գրքի հեղինակի մասնակցութեամբ, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում, տեղի ունեցաւ հայերէն թարգմանութեամբ գրքի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Թուրք յայտնի ցեղասպանագէտ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. Լռութիւն, ժխտում եւ ուծացում» աշխատութիւնը հայերէն թարգմանւել է դեռ երկու տարի առաջ։

Երէկ, յունիսի 19-ին, արդէն գրքի հեղինակի մասնակցութեամբ, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում, տեղի ունեցաւ հայերէն թարգմանութեամբ գրքի շնորհանդէսը:

«Ինչքան էլ փորձեն ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, այն որպէս ուրւական շարունակելու է հետապնդել թուրք ժողովրդին»,- ասաց Թաներ Աքչամը։

Պատմաբանի գիրքը բաղկացած է երեք բաժնից:

Առաջին մասում հեղինակը խօսում է Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան հարցով անաչառ կերպով զբաղւելու անհնարինութեան, այդ գործում իր կրած դժւարութիւնների եւ պետութեան կողմից իր դէմ կազմակերպւած հալածանքների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացւում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսեանի յուշերի թուրքերէն հրատարակութեան շուրջ ծաւալւած խտրական ու կողմնակալ քննարկումների պատմութիւնը, որի ընթացքում Թ. Աքչամի նկատմամբ դարձեալ սկիզբ է առնում զրպարտութիւնների, անհիմն մեղադրանքների եւ հալածանքների մի մեծ արշաւ:

Եւ վերջին՝ երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրայ ներկայացնում է հայերի բռնի իսլամացման եւ ուծացման քաղաքականութիւնը՝ 1915-1918 թթ.: Աքչամը պատմութեանը քիչ ուսումնասիրւած այս երեւոյթները գնահատում է որպէս Հայոց Ցեղասպանութեան կառուցւածքային տարրեր:

Պատմաբանը Թուրքիայի ժողովրդավարական եւ ներքին խնդիրները կապում է Հայոց Ցեղասպանութեան հետ։ Աքչամի կարծիքով Թուրքիայի կողմից միայն ներողութիւն խնդրելը բաւարար չէ։ Պէտք է փոխհատուցման մեխանիզմներ մտածել, սակայն այդ մասով դժւարանում է որեւէ յստակ բան ասել:

«Ոչնչացրածը նոյնութեամբ վերադարձնելն անհնար է։ Ես չեմ կարող պատասխանել թէ ինչ պէտք է լինի փոխհատուցման չափանիշը։ Այս հարցը պիտի քննարկւի երկու պետութիւնների միջեւ։ Երանի թէ արդէն այդ թեմային հասած լինէինք եւ քննարկման առարկան դա լինէր», – նշեց Աքչամը։

Գիրքը թարգմանւել եւ հրատարակութեան է պատրաստւել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում: Թարգմանիչը թուրքագէտ Մելինէ Անումեանն է, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագէտ Հայկազուն Ալւրցեանը․

«Երկու տարի առաջ ես հրատարակեցի իմ հեղինակած «Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետութիւնում» գիրքը, ինչից յետոյ տեղեկացայ Աքչամի այս աշխատութեան մասին, որը փաստերով հարուստ է։ Դրանից յետոյ ես եւ թարգմանիչն անմիջապէս ձեռնամուխ եղանք գրքի թարգմանութեանը»,- ասաց Հայկազուն Ալւրցեանը։

Գիրքը վաճառքի ենթակայ չէր, բաժանւել է անվճար։ Ալւրցեանի խօսքով, 1000 տպաքանակը մեծ արագութեամբ սպառւել է։ Հեղինակին անձամբ Հայաստանում չէին սպասում, սակայն քանի-որ պատմաբանը Հայաստանի Ամերիկեան համալսարանի հրաւէրով Հայաստանում է, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնն օգտւելով առիթից կազմակերպեց գրքի շնորհանդէսը։

Գիրքը թարգմանւել եւ տպագրւել է «Ժիրայր Նշանեան» հիմնադրամի հովանաւորութեամբ՝ ի յիշատակ 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների: Գրքի թարգմանութեան եւ հրատարակութեան գաղափարն իրականացւել է Գերաշնորհ Տեր Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանի ջանքերի շնորհիւ։

«arfd.info.am»

Յարակից լուրեր

  • «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը Շուշիում
    «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը Շուշիում

    Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան շէնքում կայացել է Երւանդ Փամբուկեանի «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը: Այն Արամ Մանուկեանի տասնամեայ (1904-1915) նամակագրութիւնն է` ամբողջական բովանդակութեամբ ու ժամանակագրական հերթականութեամբ:

  • Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը
    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը

    Հարիւրամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ, Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորանոց գրքի շնորհանդէսը: Գրքերի հեղինակն է Տ. Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանը:

  • Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում
    Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում

    Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի:

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը
    Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։