Հա

Ազգային

25/06/2018 - 14:30

Կառավարութիւնը համաձայնութիւն է տւել արտարժոյթի համաձայնեցւած առք ու վաճառքին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին համաձայնութիւն է տւել ներմուծողների եւ արտահանողների միջեւ արտարժոյթի համաձայնեցւած առք ու վաճառքին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին համաձայնութիւն է տւել ներմուծողների եւ արտահանողների միջեւ արտարժոյթի համաձայնեցւած առք ու վաճառքին:

Ինչպէս տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները՝ որոշումը հետեւել է վերջին օրերում արտարժոյթի շուկայում նկատւող գների կտրուկ աճին:

Թէեւ կառավարութիւնը դեռեւս չի յայտարարել համաձայնեցւած արտարժոյթի առք ու վաճառքի սակագինը, այդուհանդերձ, ԻՍՆԱ-ն վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացրել է, որ այն տատանւելու է 6000-6500 թումանի սհամաններում՝ 1 դոլարի համար:

Այսպիսով, նախագծի կեանքի կոչման արդիւնքում, արտարժոյթի շուկայում դոլարը վաճառւելու է երեք գնով. 3800 թուման՝ առաջին անհրաժեշտութեան ապրանքների համար, 4200 թուման՝ ներմուծւող որոշակի ապրանքների համար, եւ համաձայնեցւած սակագին, որը դեռեւս չի յստակեցւել:

Կառավարութեան որոշմանն անմիջապէս արձագանգել է արտարժոյթի եւ ոսկու շուկան: 1 դոլարը 9800 թումանի փոխարէն վաճառւել է շուրջ 9000 թումանով, իսկ 1 ոսկեդրամը՝ շուրջ 3 մլն. թումանի փոխարէն վաճառւել է 2 մլն. 780 հազար թումանով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։