Հա

Ազգային

25/06/2018 - 14:50

Լարւածութիւն՝ Թեհրանի մեծ շուկայում

Վերջին օրերի ընթացքում արտարժոյթի շուկայում նկատւող տատանումները եւ դոլարի փոխանակման սակագնի կտրուկ բարձրացումն իր բացասական ազդեցութիւնն է թողել Թեհրանի մեծ շուկայի վրայ:

«alikonline.ir» - Վերջին օրերի ընթացքում արտարժոյթի շուկայում նկատւող տատանումները եւ դոլարի փոխանակման սակագնի կտրուկ բարձրացումն իր բացասական ազդեցութիւնն է թողել Թեհրանի մեծ շուկայի վրայ:

Այսօր՝ առաւօտեան, Թեհրանի մեծ շուկայի որոշ վաճառականներ ի բողոք այս թանգացումների փակել են իրենց վաճառատները՝ դադարեցնելով աշխատանքը:

Համացանցում տարածւած տեսանիւթերում երեւում է, թէ նրանք ինչպէս են հաւքւում եւ միւս վաճառականներին կոչ անում ի բողոք ստեղծւած իրավիճակի դադարեցնել աշխատանքն ու միանալ իրենց:

Թեհրանի մեծ շուկայում բողոքի ակցիան հետեւել է երէկ՝ յունիսի 24-ին Թեհրանում բջջային հեռախօսների վաճառաքի երկու յայտնի կենտրոնների՝ «Ալաէդդին» եւ «Չարսու» մոլերի վաճառականների նմանատիպ ակցիային:

Բողոքի մասնակիցները դժգոհում են արտարժոյթի շուկայում ստեղծւած անորոշ եւ անկայուն իրավիճակից: Ըստ նրանց՝ դոլարի փոխանակման սակագնի նման կտրուկ աճը բացասականօրէն է ազդում գնագոյացման վրայ, թանգացումների եւ հետեւաբար առեւտրի կտրուկ անկման պատճառ է դառնում, ինչն էլ բազմաթիւ վաճառականների անելանելի վիճակի առջեւ է կանգնեցրել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։