Հա

Ազգային

26/06/2018

Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեանն առնչւող բանաձեւ է դրւել քննարկման

 

Աւստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց Ցեղասպանութեան առնչւող բանաձեւի քննարկումներ են տեղի ունեցել:

«alikonline.ir» - Աւստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց Ցեղասպանութեան առնչւող բանաձեւի քննարկումներ են տեղի ունեցել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը:

Քննարկման դրւած բանաձեւը ճանաչում է «մարդասիրական յատուկ ջանքերը, որը Աւստրալիան գործադրել է՝ յանուն Հայոց Ցեղասպանութեան վերապրածների եւ որբերի, ինչպէս նաեւ Օսմանեան կայսրութեան միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների, այդ թւում եւ յոյների ու ասորիների»:

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը նշում է, որ խորհրդարանի երկու կուսակցութիւնների կողմից բանաձեւին ցուցաբերւող աջակցութիւնը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարեւոր քայլ է ձեռնարկել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ:

Բանաձեւը ներկայացրած պատգամաւոր Տրենտ Ցիմերմանը նշել է. «Ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ նրանց օգնութեան եկած աւստրալացիների՝ մենք ուղերձ ենք յղում առ այն, որ 1915 թւականին սկսւած իրադարձութիւնները պատմութեան ընթացքում տեղի ունեցած սովորական դէպքեր չեն: Եթէ մենք ձախողենք հայերի դէմ իրականացւած չարիքի ճանաչման հարցում, մենք կաջակցենք նրանց, ովքեր կարծում են, թէ կարող են մերժել մարդու ամենակարեւոր իրաւունքներից մէկը՝ կեանքի իրաւունքը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։