Հա

Ազգային

02/07/2018 - 14:00

Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմական յաւակնութիւնները. պէտք է ամէն րոպէ պատրաստ լինենք պատերազմի

Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմական յաւակնութիւնները եւ անգամ նրանց պաշտպանութեան նախարարն է բացայայտ յայտարարում, որ Իլհամ Ալիեւը իրենց հրահանգել է պատրաստ լինել պատերազմի։ Ինչ վերաբերում է զօրահանդէսին, ապա սովորաբար զօրահանդէսների ժամանակ զինատեսակների ցուցադրումն ուժի ցուցադրում է նշանակում եւ դրան կարող են յաջորդել կամ չյաջորդել ռազմական գործողութիւններ։ 

«alikonline.ir» - «Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմական յաւակնութիւնները եւ անգամ նրանց պաշտպանութեան նախարարն է բացայայտ յայտարարում, որ Իլհամ Ալիեւը իրենց հրահանգել է պատրաստ լինել պատերազմի։ Ինչ վերաբերում է զօրահանդէսին, ապա սովորաբար զօրահանդէսների ժամանակ զինատեսակների ցուցադրումն ուժի ցուցադրում է նշանակում եւ դրան կարող են յաջորդել կամ չյաջորդել ռազմական գործողութիւններ։ Բացի դրանից, այդ զօրահանդէսն ունի նաեւ հոգեբանական ազդեցութեան գործօն, բայց, եթէ հետեւում ենք Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւններին՝ թէկուզեւ Նախիջեւանի հատւածում, երբ չէզոք գօտու հաշւին իրենց համար որոշակի բարելաւումներ են արել, բայց հանրութեանը մատուցում են դա իբրեւ «ազատագրում» կամ ձեռքբերում, ապա սա նշանակում է նաեւ իրենց ժողովրդին հոգեբանօրէն պատրաստել պատերազմի»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ռազմական փորձագէտ Արթուր Եղիազարեանը՝ խօսելով յունիսի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած զօրահանդէսի մասին։ 

Ռազմական փորձագէտի խօսքերով, հայկական կողմը միշտ պէտք է գիտակցի, որ պատերազմը չի աւարտւել եւ ունենք մի այնպիսի հակառակորդ, որից ամէն րոպէ սպասելի են ռազմական գործողութիւններ։ 

«Մենք պէտք է հասկանանք, որ այդ երկիրը մեր թշնամին է եւ ամէն րոպէ պէտք է համապատասխան ձեւով պատրաստ լինենք՝ եւ դիւանագիտական դաշտում եւ ռազմական դաշտում համարժէք արձագանգելու համար։ 

Հայկական բանակը հասկանում է վտանգը, հասկանում է ռիսկերը՝ յատկապէս 2016 թւականի ապրիլեան գործողութիւններից յետոյ եւ այս առումով բաւականին լուրջ աշխատանքներ են տարւել բոլոր ուղղութիւններով՝ սկսած մարտավարական պատրաստութիւնից ընդհուպ մինչեւ անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստութիւն»,- շեշտեց Եղիազարեանն ու միեւնոյն ժամանակ յաւելեց․ 

«Այս իրավիճակում մեր մօտեցումը պէտք է լինի այնպիսին, որ մենք ամէն օր պէտք է սպասենք, եթէ անգամ չկայ այդ վտանգը՝ կապ չունի, մենք պէտք է սպասենք․ այս հոգեբանութեամբ պէտք է այսօր մեր ծառայութիւնը տանենք, որովհետեւ ունենք այնպիսի հակառակորդ, որը իրենց համար յարմար պահի դէպքում չի վարանելու փորձել զինւած ճանապարհով խնդիրը լուծել, ինչպէս դա եղաւ 2016 թւականի ապրիլին, առաւել եւս այն պարագայում, երբ տարածաշրջանային որոշակի փոփոխութիւններ են սպասւում եւ դրա հետ կապւած դիրքաւորումներ են կատարում այդ երկրները, ուստի մենք այս հանգամանքները չպէտք է անտեսենք եւ պիտի աւելի մեծացնենք մեր զգօնութիւնը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։