Հա

Ազգային

07/07/2018 - 14:50

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին եւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանին։ 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին եւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնը:

Հանդիպմանը քննարկւել են հանրապետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

Երկրի ղեկավարը պահանջւած է համարել նման քննարկումները, որոնք դարձել են աւանդական։

Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։