Հա

Ազգային

15/07/2018 - 10:30

Ամերիկացի կոնգրեսականը շարունակում է ԱՄՆ ֆիննախից պահանջել Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքում

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայութիւնների եւ Արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին`կոչ անելով բանակցութիւններ սկսել Միացեալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղութեամբ։

«alikonline.ir» - Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայութիւնների եւ Արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին`կոչ անելով բանակցութիւններ սկսել Միացեալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղութեամբ։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի փոխանցմամբ՝ Ֆինանսական հարցերով յանձնաժողովի նիստի ժամանակ Շերմանը դիմել է ֆինանսների նախարար Ստիւեն Մնուչինին՝ կոչ անելով համագործակցել Հայաստանի կառավարութեան հետ նոր հարկային համաձայնագրի կնքման շուրջ, ինչը հնարաւորութիւն կը տայ վերացնել կրկնակի հարկումը՝ ձերբազատելով երկկողմ տնտեսական յարաբերութիւնների, ներդրումների զարգացման ուղու վրայ գտնւող գլխաւոր խոչընդոտից:

Յայտնի է, որ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ողջունել է կոնգրեսականի քայլը, որն ուղղւած է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցութեան ընդլայնմանն ու կապերի սերտացմանը։

Աւելի վաղ Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ յայտարարել էր, որ նախարարութիւնն իր աշխատակազմից ռեսուրսներ կը տրամադրի ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման համար:


Յիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեւիդ Վալադաոն (հանրապետական) եւ Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու եւս 29 կոնգրեսական կոչ էին  արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքւել է 40 տարի առաջ՝ դեռեւս ԽՍՀՄ գոյութեան տարիներին:

Կոնգրեսականների յղած նամակում ընդգծվում է, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալիզացւած աշխարհի աւելացող բարդութիւնները, ինչպէս նաեւ հայ եւ ամերիկացի ժողովուրդների բարեկամութիւնը: Նրանց կարծիքով՝ միջազգային հարկային համակարգի բարդութիւնները չպէտք է յետ պահեն ամերիկեան ու հայկական ընկերութիւններին կրկնակի հարկման պատճառով միմեանց հետ բիզնես համագործակցութիւն վարելու ցանկութիւնից:

Յարակից լուրեր

  • Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին
    Բերնի Սանդերսը կրկին կառաջադրի թեկնածութիւնը նախագահական ԱՄՆ ընտրութիւններին

    ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը տեսաուղերձ է ձայնագրել, որում յայտարարել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններին առաջադրւելու մտադրութեան մասին: Տեղեկացնում «Tert.am»-ը՝ ռուսական ՏԱԱՍ-ին յղումով:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։