Հա

Ազգային

18/07/2018 - 09:30

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ-ում եւ Հայաստանում աշխատողների եկամտահարկի կրկնակի գանձումը կանխող համաձայնագիրը

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի Սոցիալական ապահովութեան վարչութեանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի հետ Սոցիալական ապահովութեան միաւորման համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հաւանականութիւնը, ինչպէս նաեւ պարզեցնելու եւ՛ Միացեալ Նահանագներում, եւ՛ Հայաստանում աշխատող աշխատակիցների պարտականութիւններն ու իրաւունքները: 

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի Սոցիալական ապահովութեան վարչութեանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի հետ Սոցիալական ապահովութեան միաւորման համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հաւանականութիւնը, ինչպէս նաեւ պարզեցնելու եւ՛ Միացեալ Նահանագներում, եւ՛ Հայաստանում աշխատող աշխատակիցների պարտականութիւններն ու իրաւունքները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Սոցիալական ապահովութեան վարչութեան գործող յանձնակատար Նենսի Բերիհիլին յուլիսի 16-ին հասցէագրած նամակում Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նշել է. «Աշխատակիցներին նիւթական օգուտ եւ գործատուների համար յստակութիւն ապահովելուց բացի նման համաձայնագիրը կամրապնդի Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ կապերը՝ խթանելով առաւել սերտ առեւտրային յարաբերութիւնների համար նպաստաւոր պայմանները եւ առաւել արդիւնաւէտ համագործակցութիւնը միջազգային մարտահրաւէրների լայն շրջանակում»:

ԱՄՆ-ն ներկայում Սոցիալական ապահովութեան միաւորման համաձայնագիր ունի կնքած աւելի քան 2 տասնեակ երկրի հետ: Միաւորման համաձայնագիրը երկու երկրի միջեւ կնքւած կոնւենցիա է, որի նպատակն է կանխել նոյն եկամտի համար սոցիալական ապահովութեան վճարների կրկնակի հարկումը:

Յարակից լուրեր

  • Միասնական լինելու դէպքում մենք կը յաջողենք
    Միասնական լինելու դէպքում մենք կը յաջողենք

    17 ապրիլ 2019 ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք մշտապէս կապւած են եղել արտաքին գործերի նախարարութեան հետ եւ տարիներ շարունակ Սփիւռքում «անպաշտօն դիւանագիտութեան» դերն ենք խաղացել՝ զօրաւիգ կանգնելով Հայաստանի պետականութեան եւ հայ ժողովրդի շահերն առաջ տանելուն:

  • Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ երկրներ-Իրան յարաբերութիւններում
    Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ երկրներ-Իրան յարաբերութիւններում

    ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Վաղարշակ Յակոբեանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

  • ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը կոնգրեսականների պատւիրակութեան` Հայաստան այցի վերաբերեալ
    ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը կոնգրեսականների պատւիրակութեան` Հայաստան այցի վերաբերեալ

    Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական ժողովրդավարական գործընկերութեան (HDP) պատւիրակութեան աշխատանքային այցը Հայաստան հնարաւորութիւն է տալու ԱՄՆ օրէնսդիրներին ուղղակիօրէն համագործակցելու Հայաստանի խորհրդարանի` իրենց գործընկերների հետ եւ արձանագրելու Հայաստանի` վերջերս տեղի ունեցած յիասքանչ առաջընթացը` սկսած միջազգային մակարդակով ճանաչւած` իշխանութեան սահմանադրական փոխանցումից, ամենուր հաւանութեան արժանացած ազատ ու արդար ընտրութիւններից մինչեւ լայնամասշտաբ ժողովրդավարական զարգացում եւ կառավարման ոլորտում առաջընթաց:

  • «Թրամփի որոշումները ծառայում են Իսրայէլի շահերին». Սիրիայի ԱԳՆ
    «Թրամփի որոշումները ծառայում են Իսրայէլի շահերին». Սիրիայի ԱԳՆ

    «Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլէմն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշմանը:

  • «ԱՄՆ վարչակազմն է, որ պէտք է փոխի իր էութիւնը»,- ԱԳՆ խօսնակը մեկնաբանել է Պոմպէոյի յայտարարութիւնը
    «ԱՄՆ վարչակազմն է, որ պէտք է փոխի իր էութիւնը»,- ԱԳՆ խօսնակը մեկնաբանել է Պոմպէոյի յայտարարութիւնը

    Նա, ով պէտք է փոխի իր էութիւնը, ոչ թէ Իրանը, այլ, ԱՄՆ վարչակազմն է: Այս մասին յայատարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին, մեկնաբանելով Իրանի վարչակազմի էութեան փոփոխութեան անհրաժեշտութեան մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի յայտարարութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։