Հա

Ազգային

18/07/2018 - 14:50

ՀՅԴ-ն ընտրութիւններին կը մասնակցի առանձին, իր ծրագրով

Անդրադառնալով առաջիկայ արտահերթ ընտրութիւններին եւ դիտարկմանը, որ սովորաբար յաղթում են այն ուժերը, ովքեր իրականացնում են յեղափոխութիւնը, իսկ ՀՅԴ-ն այդ ցանկում չէ, Համբարձումեանը նշեց. «Փոխւել է իրողութիւն, բայց մենք ընտրական գործընթացին կը մասնակցենք առանձին՝ մեր ծրագրով: Մեր էլեկտորատը կայուն է»:

«alikonline.ir» - Երեւանի կենտրոնում յուլիսի 17-ին, տեղի ունեցաւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի բացումը: Արձանը տեղադրւել է Արամի եւ Նալբանդեան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի մուտքի մօտ:

«Արամ Մանուկեանի արձանի տեղադրման նախաձեռնութիւնը ՀՅԴ-ինն է, բայց տեղադիրքի որոշումը կայացւել է համապատասխան պատկան մարմինների հետ քննարկումների, խորհրդակցութիւնների արդիւնքում»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը: -Մենք ասել ենք, որ մեր պատկերացմամբ՝ Արամ Մանուկեանի արձանի տեղադրման ճիշտ վայրը Հանրապետութեան հրապարակն է, բայց փորձել ենք նաեւ մասնագէտների նկատառումները հաշւի առնել»:

Արսէն Համբարձումեանի կարծիքով՝ Արամ Մանուկեանի արձանը ստացւած է եւ իր տեսակի մէջ մայրաքաղաքում իւրօրինակ է: Նա նաեւ նշեց, որ հետեւողական պէտք է լինել եւ Արամ Մանուկեանի տունը վերածել թանգարանի:

Անդրադառնալով առաջիկայ արտահերթ ընտրութիւններին եւ դիտարկմանը, որ սովորաբար յաղթում են այն ուժերը, ովքեր իրականացնում են յեղափոխութիւնը, իսկ ՀՅԴ-ն այդ ցանկում չէ, Համբարձումեանը նշեց. «Փոխւել է իրողութիւն, բայց մենք ընտրական գործընթացին կը մասնակցենք առանձին՝ մեր ծրագրով: Մեր էլեկտորատը կայուն է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։