Հա

Ազգային

19/07/2018

Հրանտ Մարգարեան. «Եկեղեցու հետ կապւած հարցերն անընդունելի են, մենք ինչու ենք զուսպ մնում»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը կարծում է, որ իշխանութիւնները պէտք է պատշաճ արձագանգէին եկեղեցու շուրջ կատարւող գործընթացներին։ Ինչպէս յայտնի է՝ երկար ժամանակ է ինչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալոյծ անելու համար պայքար է տարւում։

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը կարծում է, որ իշխանութիւնները պէտք է պատշաճ արձագանգէին եկեղեցու շուրջ կատարւող գործընթացներին։ Ինչպէս յայտնի է՝ երկար ժամանակ է ինչ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալոյծ անելու համար պայքար է տարւում։ «Եկեղեցու հետ կապւած հարցերն անընդունելի են, մենք ինչու ենք զուսպ մնում, չեմ հասկանում, դրանով հասարակութեանն ենք մղում առճակատման։ Կարգ ու կանոն պէտք է երկրում իշխանութիւնները հաստատեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում նշեց Հրանտ Մարգարեանը։

Միեւնոյն ժամանակ Մարգարեանը ընդգծեց, թէ իւրաքանչիւր անգամ կոալիցիայի մէջ լինելով, մշտապէս էլ գոհ չեն եղել ընթացքից:

Դիտարկմանը` արդեօք դժգոհ էք նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ընդունումից, քանի որ ՀՅԴ-ն դրան միշտ դէմ է եղել եւ հնարաւոր է հէնց դա հետագայում հանդիսանայ կառավարութիւնից դուրս գալու պատճառ, Մարգարեանը նշեց. «Ես այդպիսի բան չեմ կարող ասել։ Մի կաթիլ բան կարող է նոյնիսկ պատճառ դառնալ։ Սակայն մենք այդ հարցով պահանջատեր ենք, առայժմ լսելի ենք դառնում ինչ-որ չափով, յուսով ենք, որ դրական լուծում կը ստանայ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։