Հա

Ազգային

21/07/2018 - 08:40

ՀՀ առաջին փոխվարչապետը հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ

Յուլիսի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը աշխատանքային այցով հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման հնարաւորութիւնները։

«alikonline.ir» - Յուլիսի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը աշխատանքային այցով հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման հնարաւորութիւնները։

Հանդիպմանը, ՀՀ փոխվարչապետի հետ ներկայ են եղել նաեւ ՀՀ կառավարութեան իր գործընկերները եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յովհաննիսեանը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային մարտահրաւէրների, սպառնալիքների ու հնարաւորութիւնների հետ կապւած հարցեր։ Քննարկման օրակարգում է եղել նաեւ Արցախի անվտանգութեան, Հայոց Ցեղասպանութեան հարցը, նաեւ Հայ-ամերիկեան քաղաքական, տնտեսական եւ ռազմական յարաբերութիւնների աշխուժ զարգացման հեռանկարները:

«arfd.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։