Հա

Ազգային

21/07/2018

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը մրցանակ կը շնորհի Ցեղասպանութեան մասին «Մերժման ճարտարապետները» ֆիլմի ստեղծողներին

Ռեժիսոր Դեւիդ Լի Ջոնսի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վաւերագրական ֆիլմի գործադիր պրոդիւսերներն ու ստեղծագործական թիմն ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւի կողմից կը պարգեւատրւեն՝ ստանալով «ANCA-WR»-ի «Excellence in Media» մրցանակ:

«alikonline.ir» - Ռեժիսոր Դեւիդ Լի Ջոնսի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վաւերագրական ֆիլմի գործադիր պրոդիւսերներն ու ստեղծագործական թիմն ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւի կողմից կը պարգեւատրւեն՝ ստանալով «ANCA-WR»-ի «Excellence in Media» մրցանակ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Ասպարէզ»-ը, մրցանակի յանձնման արարողութիւնը կը կայանայ հոկտեմբերի 7-ին՝ «Beverly Hilton» հիւրանոցում:

«ANCA-WR»-ի գործադիր տնօրէն Նորա Յովսէփեանն ընդգծել է, որ «Մերժման ճարտարապետները» շատ արդիւնաւէտ գործիք է պատմական փաստը հերքող թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական խմբերի դէմ պայքարում:

Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մերժման ճարտարապետները» վաւերագրական ֆիլմը մեծ էկրան էր բարձրացել 2017 թ. աշնանը:

Ֆիլմի հերոսներն են պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանութիւնների փորձագէտներ, «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որոնք քննարկում են, թէ ինչու են Միացեալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան մինչ օրս վիճարկում պատմական փաստերը` հրաժարւելով թուրքերի արածին տալ ցեղասպանութիւն սահմանումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։