Հա

Ազգային

25/07/2018 - 10:20

Սպարտակ Սէյրանեանը բարձրաձայնեց վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ կաբինետի կազմի` նախապէս հրապարակւելու պարագայում

Երանի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը կառուցէին` ելնելով իրենց առողջապահական, կրթական եւ այլ ծրագրերից, ունենային համապատասխան մարդիկ, ովքեր այդ գաղափարներն իրականացնելու են. խորհրդարանում Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների քննարկումների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամաւոր Խոսրով Յարութիւնեանի առաջարկին` ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

«alikonline.ir» - Երանի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը կառուցէին` ելնելով իրենց առողջապահական, կրթական եւ այլ ծրագրերից, ունենային համապատասխան մարդիկ, ովքեր այդ գաղափարներն իրականացնելու են. խորհրդարանում Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների քննարկումների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամաւոր Խոսրով Յարութիւնեանի առաջարկին` ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

Նշենք, որ Յարութիւնեանն առաջարկում է` ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացրած ցանկացած կուսակցութիւն պարտաւոր է ներկայացնել այն կառավարութեան կազմը, որով ինքը ենթադրում է հանդէս գալ, եթէ յաղթի ընտրութիւններում:

Սէյրանեանի խօսքով` երբ պարտադիր է դարձւում ինչ-որ նախագիծ` ունենալով լաւ ցանկութիւն, ինչ-որ իմաստով այդ լաւ ցանկութեան իրականացման հնարաւորութիւնը փչացւում է: Ըստ նրա` ցանկացած առաջարկ պէտք է համապատասխանի հասարակութեան զարգացման մակարդակին: «Եթէ ես շեշտադրում եմ անում ծրագրերի եւ կադրերի վրայ, հասարակութիւնն էլ դա այդպէս պէտք է չափի»,- ասաց պատգամաւորը:

Սէյրանեանը նշեց, որ, կիսելով հանդերձ թէ՛ Յարութիւնեանի մտադրութիւնը, թէ՛ բարի ցանկութիւնը, չի կիսում նրա լաւատեսութիւնը: «Եթէ որակեալ բանավէճեր չլինեն, այդ կաբինետի հրապարակումը ոչինչ չի տալու: Ոլորտային նախարարների բանավէճեր պէտք է կայանան: Եթէ չկայ առողջապահական հիմնախնդիրներով զբաղւող փորձագիտական լուրջ ներուժ, եւ մի թեկնածուն ասում է` ես լինելու եմ առողջապահութեան նախարար, եւ բոլոր վիրահատութիւնները լինելու են անվճար, միւս նախարարը, ով հասկանում է, որ դա անհնար` «Նիւ Վասիւկիի» ոլորտից է, ասում է` դա հնարաւոր չէ, հանրային ընկալման տեսակէտից առաջինը կը լինի շատ լաւ նախարար, երկրորդը` չուզող եւ շատ վատը: Հանրութիւնը, եթէ չկայ լաւ վերլուծական հանրոյթի տեսակէտ, ինչպէ՞ս պէտք է կողմնորոշւի` երկու նախարարների տեսակէտների հետ կապւած»,- իր մտահոգութիւնը յայտնեց պատգամաւորը:

Սէյրանեանը յիշեցրեց, թէ ժամանակին ովքեր ստացան քւէներ: «Ժամանակին մարդիկ, ովքեր համոզւած էին, որ ջերմուկով Հայաստանը կարելի է պահել, ստացան քւէներ: Քւէներ ստացան այն գործիչները, ովքեր բաժակաճառեր ասելու նման յայտարարում էին` կը գանք իշխանութեան, թոշակը կը դարձնենք այսքան: Միւսը տեսաւ, որ ժողովրդին դա դուր է գալիս, ասաց` ես երեք անգամ կը բարձրացնեմ: Այդ ժամանակ էլ չկար հեղինակաւոր վերլուծական հանրոյթը, որը կասէր` յարգելի ապագայ սոցապ նախարարները երեքն էլ ստախօս ու ֆոկուսնիկ են»,- նշեց պատգամաւորը:

Յաջորդ մտահոգութիւնը, որ յայտնեց Սէյրանեանը, այն էր, որ, ըստ նրա, տւեալ պարագայում կողմնակիօրէն կատարւում է կառավարութեան ընտրութիւն: «Այսինքն`  ես ընտրութիւն եմ կատարում` մտքում կաբինետներ ունենալով, եւ ստացւում է, որ ես ունեմ սպորտի նախարարի մի փայլուն թեկնածու, որեւէ քաղաքական ուժ էլ ասում է` Ջորկաէֆին կը դարձնի սպորտի նախարար եւ դրանով կը հաւաքի այնպիսի մարդկանց քւէ, ովքեր այս կուսակցութեան ո՛չ ծրագրի, ո՛չ գաղափարի հետ համաձայն չեն: Այսինքն` այստեղ կայ քաղաքական մանիպուլեացիայի ու աճպարարութեան խնդիր»,- նշեց նա:

Բացի այդ` պատգամաւորն ընդգծեց, որ հնարաւոր է լինեն այնպիսի ուժեր, որոնք ցանկութիւն էլ չունեն կաբինետ ձեւաւորելու կամ մաս կազմելու կառավարութեանը: «Հնարաւոր է` լինեն ուժեր, որ չեն ցանկանում կառավարութիւնը ձեւաւորել, այլ ուզում են օրէնսդրական գործունէութեամբ զբաղւել, քննադատել կառավարութեան գործունէութիւնը, անգամ` չունեն նախարարների` իրենց թեկնածուներ»,- ասաց նա:

Ըստ պատգամաւորի` մի երկրում, որտեղ ամէն առաւօտ արթնանում է մշակոյթի, պաշտպանութեան 3 մլն. նախարար, ֆուտբոլագէտ, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար եւ նոյն մտադրութեամբ էլ քնում է, սակայն հանգամանքների բերումով աշխատում է ուսուիիչ, վարորդ, վարսավիր, նման մշակոյթի ներմուծումը բարդ է լինելու: «Կիսում եմ ձեր մտահոգութիւնը, բայց չեմ կիսում լաւատեսութիւնը»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

  • Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
    Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

    Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

  • Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան
    Մեր քաղաքում առաջնահերթութեան կարգով բազում խնդիրներ կան

    Ինչպէս յայտնի է, Օպերայի յարակից տարածքի ապամոնտաժւող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է: Մասնաւորապէս, սրճարաններից մէկը պատկանում է ԱԺ նախկին պատգամաւոր դաշնակցական Միքայէլ Մանուկեանին, որ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում գլխաւորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձաւ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժւելու, որովհետեւ սրճարանի հետ կապւած գործը դատարանում է:

  • Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ
    Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակ եւ մահուան 20-ամեակ

    Կազմակերպութեամբ ՀՅԴ «Հրայր Մարուխեան» կոմիտէին, երէկ` երկուշաբթի, 11 մարտ 2019-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Սիրան Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան պատմութեան մէջ իր ներկայութեամբ, դերակատարութեամբ եւ ղեկավարի ուրոյն յատկութիւններով իւրայատուկ դրոշմ ձգած Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակին եւ մահուան 20-ամեակին նուիրուած ձեռնարկ:

  • Հպա՛րտ ենք
    Հպա՛րտ ենք

    Մեզի հարց կը տրուի վերջերս, թէ արդեօ՞ք հպարտ ենք այն իրողութեամբ, որ մեր կուսակցութիւնը մաս կազմած է նախ. Քոչարեանի եւ նախ. Սարգսեանի գլխաւորած կառավարութեանց։ Արդեօ՞ք «մեղաւոր» կ՚ըզգանք այդ փաստին համար։ Արդեօ՞ք պատրաստ ենք զղջում յայտարարելու մեր անցեալի քաղաքական որոշումներուն համար՝ բաժին վերցուցած ըլլալով, այս երկու նախագահներու օրով, մեր անկախ պետականութեան կառուցման գործին մէջ։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։