Հա

Ազգային

31/07/2018

Հիմնական նպատակը Մերձաւոր Արեւելքում Արցախի ճանաչողութիւնը բարձրացնելն է

Յուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձաւոր Արեւելքում Արցախի հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Կարօ Քեբաբջեանը եւ Արցախի գրասենեակի պատասխանատու Պետօ Դեմիրճեանը:

Յուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձաւոր Արեւելքում Արցախի հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Կարօ Քեբաբջեանը եւ Արցախի գրասենեակի պատասխանատու Պետօ Դեմիրճեանը:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան հիմնադրման 25-ամեակի առիթով հաւաքւել էին Արցախի բոլոր ներկայացուցչութիւնների պատասխանատուները: Արտաքին աշխարհում Արցախը ներկայացնողները մի շարք պաշտօնական հանդիպումներ են ունեցել, միմեանց լսելով, կարծիքներ փոխանակել եւ նախանշել առաջիկայ գործունէութեան ուղղութիւնները:

Մերձաւոր Արեւելքում Արցախի գրասենեակի պատասխանատուի տեղեկացմամբ՝ ներկայացուցիչները յանձնարարական են ստացել աշխատելու Սփիւռքից գործարարների, առեւտրականների, ներդնողների հետ, որոնց միջոցով Արցախում տնտեսական ներդրումներ պէտք է արւեն: «Քաղաքական ներկայութիւնից բացի մենք յաւելեալ ջանք պէտք է թափենք, որպէսզի տնտեսական ներդնողներ գտնենք եւ ճիշտ ձեւով ուղղորդենք նրանց: Մենք էլ տեղեկութիւններ ենք ստացել, թէ ինչ ծրագրեր կարելի է իրագործել, ինչ շրջանների մէջ, ինչ բիւջէով»,- նշել է Պետօ Դեմիրճեանը՝ աւելացնելով, որ շարունակելու են նաեւ գործունէութիւնը քաղաքական ոլորտում՝ Արցախի ճանաչում, պատւիրակութիւնների այցելութիւններ, լրագրողների այցելութիւններ, քոյր քաղաքների հռչակում:

Ինչ վերաբերում է մայիսին Մարտակերտ եւ Պուրճ Համուտ, Կովսական եւ Այնճար քաղաքների միջեւ կնքւած համագործակցութեան մասին համաձայնագրին, ապա թէ Այնճարի եւ թէ Պուրճ Համուտի քաղաքապետները արդէն մեկական ճանաչողական այց կատարել են դէպի Արցախ եւ քննարկում են գործնական ոլորտում իրար հետ աշխատելու ծրագրերը:

Պետօ Դեմիրճեանի կարծիքով Արցախը հնարաւոր է անուղղակի կերպով ճանաչւի ճանաչողութեան մակարդակի բարձրացումով, որը նշանակում է աշխատանք լրագրողական շրջանակներում, քաղաքական, համալսարանական, տնտեսական միջավայրերում, քոյր քաղաքների միջոցով: «Հիմնական նպատակը պէտք է լինի Արցախի ճանաչողութիւնը Մերձաւոր Արեւելքում բարձրացնելը, իսկ ճանաչումն, իհարկէ, ԱՀ ԱԳՆ եւ ներկայացուցչութիւնների աշխատանքի հիմնական ուղղութիւնն է»,- աւելացրել է Պետօ Դեմիրճեանը:

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։