Հա

Ազգային

02/08/2018 - 08:25

Ստեփանակերտ. «ՀԱԿ ներկայացուցչի յայտարարութիւնը ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն է»

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն: Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

«alikonline.ir» - Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադէոսեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն: Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

Յիշեցնենք, որ Զոյա Թադեւոսեանը նախօրէին մամուլի ասուլիսում ենթադրութիւն էր յայտնել տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հնարաւորութեան մասին, որոնք, տիկին Թադեւոսեանի կարծիքով, բուն հայկական չեն:

«Ոմանք հրաշալի են խօսում հայերէն, բայց արդեօք նրանք հայերէ՞ն են մտածում: Նշւած տիկնոջը լսելով՝ տպաւորութիւն է ստեղծւում, որ մեր առջեւ ոչ թէ հայկական կուսակցութեան ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակութեան մէջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են յայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դաւաճանութիւն է, բարոյեական դեգրադացիայի դրսեւորում»,- շեշտեց Դաւիթ Բաբայեանը:

Միաժամանակ, նա բոլոր նրանց, ովքեր նման կարծիք ունեն, յիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը ձգտել է անկախութիւն ձեռք բերել բացառապէս խաղաղ ճանապարհով, իսկ պատերազմը Ադրբեջանն է պարտադրել: «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպւած էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թէ ինչով է սպառնում Արցախի անվտանգութեան համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետութեան, այլեւ Հայաստանի եւ ամբողջ հայութեան համար անթոյլատրելի է նման յայտարարութիւններ անելը: Մնում է միայն յոյս ունենալ, որ այդ յայտարարութեան հեղինակի գլխի հետ մի բան այնպէս չէ: Հակառակ դէպքում անհրաժեշտ է իրադարձութիւնների նման զարգացում թոյլ չտալ»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Դաւիթ Բաբայեանը նաեւ նշեց, որ Ադրբեջանն, ըստ էութեան, իրեն աւելի ազնիւ է պահում՝ բացայայտ յայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրութեան մասին, իսկ նման անձանց յայտարարութիւնները արդարացում չունեն. «Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։