Հա

Ազգային

07/08/2018 - 10:30

Սուրէն Պարսեան. «ՀՅԴ ցուցակը գլխաւորելու առաջարկ չեմ ստացել»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կողմից ես կուսակցութեան Երեւանի աւագանու ցուցակը գլխաւորելու առաջարկ չեմ ստացել:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կողմից ես կուսակցութեան Երեւանի աւագանու ցուցակը գլխաւորելու առաջարկ չեմ ստացել: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թէ ՀՅԴ Երեւանի աւագանու ցուցակը գլխաւորելու է ինքը:

«Իմ մասնագիտական գործերով եմ զբաղւած, առաջիկայում մեկնելու եմ երկարատեւ գործուղման»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, եթէ երկարատեւ գործուղման գնալը նշանակում է՝ բացառո՞ւմ է ընտրութիւնների մասնակցութիւնը՝ Սուրէն Պարսեանն ասաց, որ ինքը միայն ասում է, որ մինչ այս պահը առաջարկ չի ստացել:

Իսկ թէ երբ կը ներկայացւի ՀՅԴ ցուցակը, Սուրէն Պարսյանն ասաց, որ առաջիկայում:

«ԳՄ քննարկումները շարունակում են, այս շաբաթւայ ընթացքում պարզ կը լինի, թէ ով է գլխաւորելու ցուցակը: Այն դեռ ամբողջացւում է: Ընտրութիւններին մասնակցելու քաղաքական որոշում կայ»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։