Հա

Ազգային

07/08/2018 - 11:30

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցութիւնը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: 

«alikonline.ir» - Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցութիւնը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին յայտնում է «tvnz.co.nz» նորզելանդական կայքը:

Կայքը յիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել:

«Մենք բազմիցս տեսել ենք, թէ ինչպէս է պատմութիւնը կրկնւում, եւ դա եւս մէկ անգամ տեղի կունենայ, եթէ մենք չճանաչենք մեր անցեալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Հուրի Ելդիզեանը:

Կայքը նշում է, որ Գերմանիան, Հոլանդիան եւ այլ պետութիւններ, ինչպէս նաեւ Աւստրալիայի որոշ նահանգներ ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն Նոր Զելանդիան դեռեւս չի ճանաչել:

Նշւում է, որ Կանաչների կուսակցութեան անդամ, պատգամաւոր Գարէթ Հիւգսը նախատեսում է խորհրդարանի քննարկմանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախագիծ ներկայացնել: «Ես կոչ եմ անում խորհրդարանին աջակցել ինձ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։